AM | RU
USD
EUR
RUB

Սևանի ափին 1901.5 մետր նիշերում գտնվող բոլոր կառույցները կքանդվեն. «Սևան ազգային պարկի» փոխտնօրեն

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Սևանի ափին գտնվող բազմաթիվ շինություններ կքանդվեն, որպեսզի չհայտնվեն ջրի ծածկի տակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սևան ազգային պարկի» փոխտնօրեն Արայիկ Հունանյանը:

«Այս պահին մենք ունենք Կառավարության որոշում, որը նոր չէ, ըստ այդ որոշման՝ Սևանա լճի մինչև 1901.5 մետր նիշերում գտնվող պետական և մասնավոր շենք-շինությունները քանդվելու են, քանի որ լճի մակարդակը աստիճանաբար բարձրանում է»,-ասաց Արայիկ Հունանյանը:

Նշենք, որ համացանցում հրապարակվել են լուսանկարներ, որտեղ երևում է, որ քանդվում է նաև Սևանա լճի հայտնի տնակը: Հունանյանը նշեց, որ առանձին այդ շինության մասին ասել չի կարող, բայց կարող է ասել, որ ընդհանրապես 1901.5 մետր նիշից շինություն կառուցել չէր կարելի, ինչ-ինչ պատճառներով կառուցվածներն էլ գրանցվել են:

«Հիմա լճի մակարդակը բարձրանալու է և դրանք բոլորն էլ ապամոնտաժվելու են, բաներ կան, որ արդեն ջրի տակ են մնացել: Որպեսզի տնտեսվարողներին չսպառնա այն վտանգը, որ իրենց գույքն էլ կմնա ջրի տակ, այդ նպատակներով էլ քանդում են»,- ասաց նա և հավելեց, որ հայտնի տնակի քանդման մասին ավելի ճիշտ տեղեկություն կարող է տալ այդ տարածքի տերը, թե այլ տնակ կկառուցի, թե ոչ:

Նա տեղեկացրեց, որ բոլոր սեփականատերերին ծանուցել են շինությունների ապամոնտաժման մասին. «Էական չէ, թե տնակը որքանով է կոլորիտային, եթե ջրի տակ է մնալու»,- ասաց Հունանյանը և նշեց, որ շինությունները կվերակառուցվեն թե ոչ, կորոշեն տնտեսվարողներն ու համապատասխան շինթույլտվությունը:

Արայիկ Հունանյանը քանդվող շինությունների թիվ չնշեց, քանի որ քանդման աշխատանքների նախագիծն իրենց մոտ չէ:

Լրահոս
Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ. ՀՀԿ խոսնակ Այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. Ներսիսյան Նիկոլ Փաշինյանի շրջապատը փորձում է իրենից կերտել հաղթող առաջնորդի կերպար. Կարեն Վրթանեսյան Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը. Մելոյան Գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ. Մելքոնյան Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ. Բաբայան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան Թրամփի «վերջին նվերը»՝ Պուտինին․․․ ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52 դեպք. մանրամասներ Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջև միջադեպ է տեղի ունեցել Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 3 Մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել. Դեմոյան Օտար գործակալական ցանցը վաղուց է աշխատել մեր պատմության և գրականության դասավանդման բովանդակության վրա. Լիլիթ Գալստյան Ձերբակալվածին ստիպում են Վանեցյանի դեմ ցուցմունք տալ. կնոջը մինչև կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն Կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետևանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սևանա լիճը. Վահագն Վարագյան (Տեսանյութ) Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսի տարածումը հանրային և զբոսաշրջային վայրերում (Տեսանյութ) Փաշինյանին այլ բան չի մնում, քան հրաժարական տալ Ռուսաստանը ռուս-բելառուսական սահմանին ուժեղացրել է հսկողությունը ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարը՝ պատմության կեղծարա՞ր ԿԳՄՍ նախարարը ևս հավասարաչափ մասնակից է հրեշավոր ծրագրին և պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությանը. Վահե Սարգսյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 291 դեպք Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր «Հրապարակ». Վահրամ Ավետիսյանի եւ «Իմ քայլի» հանդիպումն անցել է «Մարտեր՝ առանց կանոնների» ձեւաչափով «Հրապարակ». Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ «Ժողովուրդ». «Ի՞նչ են խոստացել». մանրամասներ դատավորների ընդհանուր ժողովից Երբ կարելի է խանութ այցելել. Պարետը նոր որոշում ստորագրեց «Հրապարակ». Արթուր Վանեցյանի դեմ հիմա էլ ապօրինի զենքի գործ են «կարում»՝ զավեշտալի սցենարով «Հրապարակ». Փաշինյանների ընտանիքը նախկին «էնտուզիազմով» այլևս չի գնում Սևանի ամառանոց․ հիմա հնարավոր չէ լճում լողալ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ: Օգոստոսի 1 Արսեն Թորոսյանի հրամանով կասեցվել է Աչաջրի ծննդատան աշխատանքը Ես 2 անգամ մերժել եմ իմ թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում. Գոռ Հովհաննիսյան Ովքեր են հարստացել համավարակի ընթացքում․Forbes Արցախի պողոտայում բռնկված խոշոր հրդեհը մարվել է Սևանա լճում բնապահպանական աղետ է. հայտարարություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan