Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը որոշել են ուժեղացնել կոորդինացիան տնտեսության մեջ

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը որոշել են ուժեղացնել կոորդինացիան տնտեսության մեջ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: «Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը բացի սիրիական խնդրից, որոշել են ուժեղացնել եռակողմ ներդաշնակեցումը, այդ թվում՝ տնտեսության մեջ»,- ասվում է երեք երկրների ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի, Թայիփ Էրդողանի և Հասան Ռոհանանիի տեսագագաթնաժողովից հետո արված հայտարարության մեջ:

«Բացի սիրիական խնդիրներից, նրանք վերահաստատեցին իրենց որոշումը՝ ամրապնդել տարբեր ոլորտներում եռակողմ ներդաշնակեցումը՝ համատեղ տնտեսական համագործակցության խթանման նպատակով»,- Կրեմլի կայքում հրապարակված հայտարարությունը փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում