AM | RU
USD
EUR
RUB

Եթե ընդունված նախագիծը հակասահմանադրական է, նախագահը պարտավոր է դիմել ՍԴ. Արամ Օրբելյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Սահմանադրության փոփոխություններից հետո ԱԺ-ն ձեռնամուխ եղավ ՍԴ մասին և հարակից օրենքների փոփոխություններին: Դրանք ամբողջական պետք է ուժի մեջ մտնեն, որ Սահմանադրության փոփոխված տեքստը, անկախ նրանից ՝ օրինակա՞ն, թե՞ ապօրինի է ընդունված, սկսի կիրառվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, Արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ չի ստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:

Օրբելյանն ասաց, թե կտրականապես համաձայն չէ այն հայտարարությունների հետ, որ եթե նախագահը չի պլանավորում ստորագրել օրինագիծը, այն իրավունք ունի ստորագրել և հրապարակել ԱԺ խոսնակը:

Փաստաբանն ընդգծեց՝ նախագահն ունի մեկ շատ կարևոր ֆունկցիա՝ Սահմանադրության պահպանումը: «Եթե նախագահն այդ պարտավորությունը կատարում է պատշաճ, այնպես, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ, ինքն ունի մի քանի դեպքերում ՍԴ դիմելու հնարավորություն: Ինքը չունի քաղաքական գործընթացի վրա ազդելու հնարավորություն, բայց եթե ընդունված նախագիծը հակասահմանադրական է, ինքը պարտավոր է դիմել ՍԴ: Ինքը կարող է դիմել ՍԴ, կամ ստորագրել համապատասխան նախագիծը:

Կա նաև երրորդ տարբերակը՝ ՍԴ չի դիմում, բայց նաև չի ստորագրում նախագիծը՝ դրանով հայտնելով իր անհամաձայնությունը քաղաքական գործընթացին»,- ասաց Օրբելյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրության 219-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ եթե օրենքն ընդունվել է, ուղարկվել նախագահին, 21-օրյա ժամկետում կա՛մ պարտավոր է ստորագրել, կա՛մ պարտավոր է դիմել ՍԴ:

«Երկրորդ մասն ասում է՝ եթե ՍԴ-ն նախագիծը ճանաչում է սահմանադրական, նախագահը պարտավոր է ստորագրել, երրորդ մասն ասում է՝ եթե նախագահը չի կատարում սույն հոդվածով նախատեսված իր պարտականությունները, ԱԺ նախագահն իրավունք ունի 5-օրյա ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքը»,- շարունակեց փաստաբանը:

Վերջինս ընդգծեց, թե պետք է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի՝ եթե նախագահը պարտավոր է 21-օրյա ժամկետում ստորագրել կամ դիմել ՍԴ, և որպեսզի կարողանան պնդել, որ նա իր պարտականությունը չի կատարել, պետք է լինի 22-րդ օրը, քանզի եթե ստորագրի անգամ 21-րդ օրը, կկատարի իր պարտականությունը:

«Եթե 21 օր չսպասենք, չենք կարող իմանալ՝ նախագահը կատարե՞ց իր պարտականությունը, թե՞ չկատարեց: Այսինքն՝ շատ կարևոր է, որ ԱԺ խոսնակի ստորագրելու իրավունքը նախատեսված է որպես պատասխան նախագահի կողմից իր պարտականությունը չկատարելուն»,- նշեց նա:

Լրահոս
«Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan