AM | RU
USD
EUR
RUB

Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունը Հանրային հեռուստատեսության հայտնի ռպորտաժի հետ կապված

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Ռուսաստանի հայերի միությունն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությամբ ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» վերնագրով մոտ 3 րոպե տևողությամբ ռեպորտաժին, որում ներառված էր նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսաուղերձից մի հատված՝ հետևյալ բովանդակությամբ․ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մեծ հորինվածք է, որը ծածկում է գլխավորը՝ Պուտինի ժամկետի զրոյացումը։ Փոփոխությունների շրջանակում ամեն ինչի մասին գովազդում են, նույնիսկ՝ կատուների իրավունքների, բայց ոչ Պուտինի ժամկետի զրոյացման։ Եթե ուզում եք ձեր քաղաքացիական քայլով օգտակար բան անել, ոչ թե գնացեք քվեարկության, այլ պատմեք մարդկանց ճշմարտությունը, թե իրականում ինչ է տեղի ունենում»։

Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունը հրապարակվել է միության պաշտոնական կայքէջում` «Հայաստանի հանրային հեռուստատեսության հակահանրային և հակահայկական ակնհայտ էությունը» վերնագրով:

«Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերը հայտնի հայաֆոբ Նավալնիին տրամադրելը ոչ այլ ինչ է, քան «թքել քամուն հակառակ», մտածված հակահայկական ակցիա` ուղղված Ռուսաստանի կյանքում հայերի կառուցողական դերը և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կասկածի տակ դնելուն:

Ռուսաստանի հայերի միությունն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրության փոփոխությունների հետ կապված գործընթացներում, և Ռուսաստանի հայերի ճնշող մեծամասնությունը, հասկանալով, որ փոփոխություններն ուղղված են Ռուսաստանի Դաշնության ուժեղացմանն ու Ռուսաստանի քաղաքացիների, որոնց թվում կա շուրջ 3 միլիոն էթնիկ հայ, սոցիալ-տնտեսական դրության և կյանքի բարելավմանը` մասնակցել է համառուսաստանյան հանրաքվեին:

Մեր կարծիքով՝ Հայաստանի ղեկավարությունը պետք է իր գնահատականը տա հարկ վճարողների միջոցներով գոյություն ունեցող հեռուստաընկերության եթերում իր մեկնաբանություններով հայաֆոբ Նավալնու հայտնվելուն (որը հայերին ծաղրանքով «խաչ» է անվանում և այլն), որը վերջերս «փառավորվել» էր նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանի մասին վիրավորական արտահայտություն անելով: Հակառակ դեպքում, նման տրամաբանությամբ առաջնորդվելով, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կարող է այնքան հեռու գնալ, որ իր եթերը կտրամադրի արդեն Ալիևի հակահայկական հռետորաբանություններին և հաճույք կստանա դրանից:

Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի հայկական համայնքում արդարացի դժգոհության ալիք բարձրացրած նման սադրանքների պատվիրատուներին և կատարողներին չի հաջողվի հանրային գիտակցության մեջ հակառուսական հռետորաբանություն արմատավորել, առավել ևս փոխել հայ-ռուսական բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացման վեկտորը»,- ասված է միության հաղորդագրության մեջ:

Լրահոս
Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին Այս ընտրությունը իր որակով շատ նման է 1996-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությանը «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել «3-րդ համարը դիր ծրարի մեջ»․ ընտրողներից մեկը մյուսին հուշել է ընտրել Փաշինյանին․hetq.am Քոչարյանը մեկնաբանել է հակաքարոզչական թռուցիկների տարածման փաստը «Հայաստան» դաշինքի անդամներին Սյունիքի մարզից բերման են ենթարկում Երևան`իբրև թե բացատրություն տալու. Արամ Վարդևանյան Արդեն մի քանի ընտրատեղամասից ահազանգեր ստացա, որ թիվ 6 քվեաթերթիկը ընդհանուր տրցակի մեջ չեն դնում. Աշոտյան Կրակոցներ՝ Ազատաշեն գյուղի ընտրատեղամասում Գորիսում սպաներն ուղղորդում են զինվորներին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին «Հայաստան» դաշինքի՝ Սիսիանի շտաբում և շտաբի ղեկավարների տներում խուզարկություն է ՄԻՊ-ն առավոտից դիտարկում է ընտրական գործընթացը․ հրապարակվել են թեժ գծի հեռախոսահամարները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 20 Արմեն Չարչյանն ազատ է արձակվել Այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են Պրոֆեսորն ունի առողջական խնդիրներ, և նրա՝ ժամ առաջ ազատության մեջ գտնվելը կենսական խնդիր է Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և ցանկացած պլանի. Արշավիր Ղարամյան Իշխող ուժի վարկանիշի անկումը Հանրային ՀԸ-ում հարուցել են անհասկանալի պահվածք. «Գելլափ» Վազգեն Մանուկյանը՝ Չարչյանի ձերբակալության մասին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Խոշոր վթար՝ Գեղարքունիքում Հրահանգ են ստացել քվեաթերթիկները անվավեր դարձնել. ահազանգ Դատարանը քննում է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքը․ ՈՒՂԻՂ Հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից ևս 1 զինծառայողի աճյուն Ադրբեջանը փաստացի ստանում է հետախուզական վիճակագրություն. փորձագետը մանրամասներ է հայտնում Գեներալ- լեյտենանտ Վարյանի կոչը ոստիկաններին Շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ. Արսեն Բաբայան Պեսկովը նշել է Պուտինի ու Ջոնսոնի հանդիպման պայմանը Ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ. Վանեցյան «Սևան » հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին ՔՊ հավաքին տանելու վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը Անձնագրային և վիզաների վարչության հայտարարությունը Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում է Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը «Սպուտնիկ V»-ով պատվաստվելն անպտղությամբ չի սպառնում. պատվաստանյութի ստեղծող «Իրանի նախագահական ընտրությունների հաղթողի անունն արդեն հայտնի է». Ռոհանի Ռուսաստանում օդանավ է կործանվել. Զոհեր կան. ԼՈՒՍԱՆԿԱՐ Լևոն Արոնյանի ընկերուհին բալիկի է սպասո՞ւմ. ԼՈՒՍԱՆԿԱՐ Աշխարհի վեցակի չեմպիոնն ինքնասպան է եղել Հայաստանում լռության օր է. քարոզչությունն արգելվում է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan