Կրասնոդարում գնացքի վթարից կան տուժած հայեր

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում հուլիսի 7-ին ուղեւորատար գնացքի վագոնների’ ռելսերից դուրս գալու հետեւանքով հոսպիտալացված տուժածների թվում 3 հայ կա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն՝ գնացքի վթարի հետեւանքով հիվանանոց է տեղափոխվել 15 մարդ, որոնց թվում են՝ Սեիդա Հարությունյանը (ծնված 1936-ին, քաղաք Լաբինսկ), Անուշ Վլադիմիրի Հարությունյանը (ծնված 1989-ին, քաղաք Բառնաուլ) եւ Նորայր Կարենի Հարությունյանը (ծնված 2012-ին, ք. Բառնաուլ):

Հուլիսի 7-ին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում վթարված գնացքի 11 վագոններ ընկել էին ռելսերից, հինգը շրջվել էին: Գնացքի 618 ուղեւորներից ավելի քան 7 տասնյակը վիրավորվել էին: Զոհեր չկան: Որպես վթարի առաջացման նախնական պատճառ է դիտարկվում այդ տեղամասի ռելսերի հափշտակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում