«Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել

«Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել

«Պարզվում է՝ դիմակ չդնելու համար տուգանքների չափը կրկնապատկելու մասին աղմկահարույց նախագիծը, որը հանվեց շրջանառությունից, «Իմ քայլին» «դեմ» է տվել կառավարությունը։ Ի սկզբանե իշխող խմբակցությունում դեմ են եղել ամեն ինչ իրենց վրա վերցնելուն, պատահական չէ, որ նախագծի հիմնական զեկուցող էր նշանակվել Մարիա Կարապետյանը, քանի որ պետաիրավական հարցերի հանձնաժողովից որևէ մեկը չէր համաձայնել այդ բեռը ստանձնել։

Նա բարձր իշխանությանն իր «հավատարմությունն» ապացուցելու խնդիր ուներ։ Իսկ երբ հանրային մեծ աղմուկ է բարձրացել, գործի է անցել Արարատ Միրզոյանը և կառավարությանն ասել է, թե սա վնասում է իրենց իմիջին, ամեն ինչ չէ, որ կարող են ջարդել իրենց վրա։ Մեզ պատմեցին, որ իշխանական խմբակցությունում նույնքան վրդովված են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից դուրս թողնելու կառավարության մտադրությունից»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում