Հացի արտադրությունը նվազել է

Հացի արտադրությունը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒLԻՍԻ, Panorama.amՀայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են։ ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 112 հազար 764.9 տոննա հաց, ինչը 2019թ-ի համեմատ նվազել է 1.2%-ով։

Նշենք, որ 2019 թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 114 հազար 175.7 տոննա հաց։

Դրան զուգահեռ 32.2%-ով աճել է ալյուրի արտադրությունը։

Մասնավորապես, հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 79 հազար 903.9 տոննա ալյուր, իսկ 2019 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 60 հազար 435.5 տոննա։

Ինչ վերաբերում է մակարոնեղենի արտադրությանը, ապա այս տարվա հինգ ամիսներին արտադրությունն աճել է 59.2%-ով՝ կազմելով 3 հազար 202.8 տոննա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում