Դուք անհարմար չե՞ք զգում այս նախագիծը բերելու և այստեղ քննարկելու համար․ Անի Սամսոնյանը՝ Սուրեն Գրիգորյանին

Դուք անհարմար չե՞ք զգում այս նախագիծը բերելու և այստեղ քննարկելու համար․ Անի Սամսոնյանը՝ Սուրեն Գրիգորյանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, Aysor.am: Ընդդիմությունը քննադատեց իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահել ԱԺ նախագահին։

«Պարոն Գրիգորյան, ինձ հետաքրքում է հետևյալը՝ երբ ընդդիմադիր ուժերին որևէ լրացուցիչ լծակ է տրվում ինստիտուտներ ձևավորելու կամ հանրային կառավարման այլ օղակներում որոշում կայացնողի դերակատարումը վերցնելու համար, որևէ առիթ բաց չեք թողնում խոսելու այն մասին, որ նոր իշխանությունը համագործակցող է, նոր պառլամենտական մշակույթ եք բերում։ Այս ամենը ինքներդ ձեզ որպես ձեռքբերում եք վերագրում։ Այս նախագիծը հետընթաց է ձեր՝ նախկինում արված հայտարարություններից։ Դուք անհարմա՞ր չեք զգում այս նախագիծը բերելու և այստեղ քննարկելու համար», – հետաքրքրվեց ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Ի պատասխան Սուրեն Գրիգորյանն ասաց․ «Ոչ, տիկին Սամսոնյան, չեմ զգում»։

Նշենք, որ գործող կարգավորումներով այդ իրավունքը վերապահված է ԱԺ խմբակցություններին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում