ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանցիների՝ իրենց զոհերի տարհանման լուսանկարները (տեսանյութ)

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանցիների՝ իրենց զոհերի տարհանման լուսանկարները (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒLԻՍԻ, Times.amՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է լուսանկարներ, թե ինչպես են ադրբեջանցիները տարհանում իրենց զոհերին և կից գրառում կատարել.

«Ի շարունակություն Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին առավոտյան արված հայտարարության, ինչպես նաև` միջդիրքային տարածությունից հայկական կողմի թույտվությամբ զոհերի տարհանման մասին հաղորդագրության»։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում