ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նոր պաշտոն է ստացել

ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նոր պաշտոն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ, Times.amՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դավթյանը ԳՇ պետի պաշտոնից ազատվել է հունիսի 8-ին։

Արտակ Դավթյանի առանձնատանը կորոնավիրուսային պայմաններում տեղի էր ունեցել նրա որդու հարսանիքը՝ մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ, որին հաջորդել էր Դավթյանի պաշտոնանկությունը։

Դավթյանն արձագանքել էր միջադեպին ու նշել. «Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում