Կարո՞ղ է արդյոք մարդը վարակվել կորոնավիրուսով մոծակի կծելու միջոցով

Կարո՞ղ է արդյոք մարդը վարակվել կորոնավիրուսով մոծակի կծելու միջոցով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Analitik.amԳիտնականները խոսել են մոծակի կծելու միջոցով կորոնավիրուսով վարակվելու հավանականության մասին: «Nature» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մոծակները մարդու վարակման աղբյուր չեն կարող լինել: Այս մասին հայտնում է Լենտան։

Փորձագետները շեշտել են, որ COVID-19-ը չի կարող «վերարտադրվել մոծակների մեջ»: Այս առումով, դրանցից կորոնավիրուսի փոխանցումը մարդկանց անհնար է, նույնիսկ եթե մոծակը նախկինում կծել է վարակակրի:

Ավելի վաղ, նման կարծիք են արտահայտել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ): ԱՀԿ-ում կասկածում են, որ նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել մոծակների միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում