Իրանում հակահայկական ցույցեր կազմակերպած 15 ադրբեջանցի է կալանավորվել

Իրանում հակահայկական ցույցեր կազմակերպած 15 ադրբեջանցի է կալանավորվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ErmenihaberԻրանում իշխանությունները դաժանորեն ճնշել են հակահայկական ցույց կազմակերպած ադրբեջանցիների գործողությունները։

Բողոքի ցույցերը կազմակերպվել են Թեհրանում ՀՀ դեսպանատան և Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց, ինչպես նաև՝ Ուրմիա քաղաքի Աթայի պողոտայում։

Սակայն ոստիկանությունը և Հեղափոխության պահապանների կորպուսը միջամտել և կանխել են հակահայկական միջոցառումների անցկացումը։ 15 ադրբեջանցի ցուցարար կալանավորվել և տեղափոխվել է նշված քաղաքների բանտեր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում