Նախագահական ընտրությունների օրը Բելառուսում հնարավոր է ամբողջովին անջատվի ինտերնետը

Նախագահական ընտրությունների օրը Բելառուսում հնարավոր է ամբողջովին անջատվի ինտերնետը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.amԲելառուսի իշխանությունները չեն բացառել նախագահի ընտրությունների օրը երկրում ինտերնետի անջատումը՝ Մինսկի մոտակայքում ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի ձերբակալությունից հետո, հայտարարել է Բելառուսի նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևը:

Նա պատմել է, թե ինչպես է անցել հանդիպումն Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Ռավկովի հետ:

Դմիտրիևի խոսքով՝ ինքը հարցրել է Ռավկովից՝ հնարավո՞ր է, որ նախագահական ընտրությունների օրը՝ օգոստոսի 9-ին, երկրում անջատվի ինտերնետը: Ռավկովը պատասխանել է, եթե վտանգներ լինեն, ինտերնետի ամբողջական անջատումը բացառված չէ:

Բելառուսական ԱԱԾ-ի տվյալներով՝ նախագահական ընտրություններից առաջ մոտ 200 արտասահմանցի վարձկան պատրաստվում է սադրանքներ իրականացնել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում