AM | RU
USD
EUR
RUB

ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը. Մելոյան

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookԱրդյո՞ք Հանրապետության նախագահի կողմից օրենքի չստորագրումն ունի իրավական հետևանքներ

Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում հոդվածում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ ՍԴ մասին օրենք) 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքը չստորագրելու դեպքում դիմում է Սահմանադրական դատարան` Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Վերոնշյալ դրույթների վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ օրենքի նախագիծը Նախագահի ստորագրման ներկայացնելուց հետո Նախագահն ունի երկու տարբերակ՝ կամ ստորագրել այն, կամ ուղարկել ՍԴ՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու համար։

Այսինքն՝ Նախագահի կողմից օրենքի չստորագրման դեպքում ԱԺ նախագահի կողմից այն ստորագրելու լիազորությունը ոչ թե հնարավորություն է տալիս Նախագահին չստորագրելու օրենքը /ավելին՝ ակնհայտ է, որ այդ երկու գործողություներից մեկի իրականացումն Սահմանադրության պահանջ է/, այլ միտված է պաշտպանելու իրավական պետությունը այնպիսի փակուղային իրավիճակից, երբ Նախագահը հրաժարվում է իր սահմանադրական պարտականության իրականացումից։

Նշվածը բխում է նաև նախագահի ինստիտուտի էությունից և տրամաբանությունից։ Այդ ինստիտուտը կարելի է որակել որպես վերքաղաքական, ինչը նշանակում է, որ օրենքի ստորագրումից հրաժարվելը կարող է բխել միայն Սահմանադրությանն առերևույթ անհամապատասխանությունից (որի դեպքում պարտավոր է դիմել ՍԴ), այլ ոչ քաղաքական կամ անձնական դրդապատճառներից։

Այլ կերպ ասած, Սահմանադրությունը լուծում է նախատեսել՝ Նախագահի կողմից հակաիրավական վարքագծի դրսևորման արդյունքում հնարավոր կազուսը կանխելու նպատակով։

Փաստորեն, ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ Նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրան պաշտոնանկ անելու համար։

Պետք է արձանագրել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հանրապետության նախագահը կամայականորեն՝ ըստ նպատակահարմարության է իրականացնում իր սահմանադրական պարտականությունները։

Նախկինում՝ ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու սահմանադրական պարտականությունն իրականացնելիս՝ համարելով, որ օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետը բավարար չէ ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու և Ազգային ժողովին ներկայացնելու համար, Նախագահն այդ հարցով դիմեց ՍԴ, և մինչև ՍԴ-ի կողմից համապատասխան որոշման կայացումը՝ խախտելով սահմանադրական օրենքով սահմանված իր պարտականությունը ՍԴ դատավորի հերթական թեկնածուին ներկայացրեց 10-օրյա ժամկետի խախտմամբ։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ Հանրապետության նախագահի կողմից իր սահմանադրական պարտականնություններն իրականացվում են կամայականորեն՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից և արհամարհելով ՀՀ օրենսդրական կարգավորումները, ինչը նույն օրենսդրության տրամաբանությամբ կարող է վերջինիս պաշտոնանկ անելու հիմք հանդիսանալ։

Հ. գ. Բնականաբար, պաշտոնանկության գործընթացի մեկնարկն անհավանականության ժանրից է, քանի դեռ Նախագահը հլու-հնազանդ գործում է օրվա իշխանության հակաիրավական տրամաբանության շրջանակներում։

Գոհար ՄԵԼՈՅԱՆ

Լրահոս
Ռուսաստանը հոկտեմբերին կգրանցի կորոնավիրուսի դեմ արդեն 2-րդ պատվաստանյութը Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրենի և անձնակազմի 4 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել Արսեն Թորոսյանը քննադատությունունների կենտրոնում է. «Մեդիա պաշտպան» ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին Արտակ Զաքարյան. Մեր դիլետանտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել. իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները Հայաստանի անվտանգության «դոսյեն». Այլընտրանքային նախագծեր խումբ Ալիևի հայտարարությունների հետևում հստակ երևում են տանկերն ու թնդանոթները. Արմեն Աշոտյան Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության լուծումը (տեսանյութ) Կլինեմ Արտակարգ իրավիճակների փոխնախարար. նախկին պատգամավոր Վերջին անգամ եմ ելույթ ունենում որպես պատգամավոր. Իմքայլական պատգամավորը հեռացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ուղիղ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և տեղի ունեցողն ու լուսաբանվողը պետք է տեղավորել այդ տրամաբանության մեջ. Աբրահամյան ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերն այսօրվա դրությամբ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Նավալնիի թունավորումը ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցը՝ ուղիղ «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հանրահավաք կանեն Այսօրվա հոսանքազրկումների մասին Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների անունից ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում «Ժողովուրդ»․ ՔՊ-ականները հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա «Ժողովուրդ»․ Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը «Ժողովուրդ»․ Ժամկետներում չեն տեղավորվում․ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետքերով «168 ժամ». Ուտոպիստը․ չունենալով հնգամյա ժամկետի համար ռազմավարական ծրագիր, հրապարակում է 30-ամյա տեսլական «Փաստ». Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են «Փաստ». Իշխանությունը հիմա էլ փորձագետների «սև ցուցակ» է կազմել «Փաստ». Փաշինյանն ամրացնում է նախարարությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք «Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում Բիլլ Գեյթսն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը Քաղաքագետը՝ Ալիևի հայտարարություններին հայկական կողմի պատասխանի մասին Երևանի ու վեց մարզերի տարբեր հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչու՞ պարգևատրված ԲԿ-ների շարքերում չկան Նորքի ինֆեկցիոնի ներկայացուցիչները ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստան-Իրան համագործակցության վրա Անկախության տոնի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan