Եթե այս պնդումը հաստատվեց, ապա մենք խորը, համապարփակ և բուրավետ բանի մեջ ենք․ Աշոտյան

Եթե այս պնդումը հաստատվեց, ապա մենք խորը, համապարփակ և բուրավետ բանի մեջ ենք․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookԱդրբեջանական հաքերները պնդում են, որ Հայաստանի կառավարման համակարգին վերաբերող մի քանի տասնյակ տեռաբայթ տեղեկություններ են ստացել։

Թե ինչ է սա նշանակում, որպես տարիների փորձ ունեցող պաշտոնյա, կգերադասեմ այս պահին չարտահայտվել։

Իրականում, եթե հաստատվեց այս պնդումը, ապա մենք խորը, համապարփակ եւ բուրավետ բանի մեջ ենք։

Երբ այս իշխանությունների ուշքն ու միտքը, ազգային անվտանգության հարցերը թողած, ընդդիմադիրների բջջայինները, տները եւ աշխատասենյակները գաղտնալսելն է, արդյունքն էլ սա պիտի լիներ։

Նկարը՝ Սամվել Մարտիրոսյանի էջից։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

No photo description available.

Հետևեք մեզ նաև Telegram-ում