«Ժողովուրդ». Ո՞վ կլինի Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը

«Ժողովուրդ». Ո՞վ կլինի Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը

Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն առաջադրվեց Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու եւ Ազգային ժողովի կողմից ընտրվելու դեպքում կդադարի լինել Վճռաբեկ դատարանի նախագահ: Իսկ ո՞վ կարող է դառնալ ՀՀ վճառաբեկ դա­տարանի նախագահ: Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին պետք է առաջադրի Բարձրագույն դատական խորհուրդը, որի յու­րաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայն:

Այսպիսով, քվեարկության արդյունքներով Ազգային ժողովին է առաջարկվում Բարձ­րագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ ձայներ» ստացած թեկնածուն: Բացի այդ, Դատական օրենսգր­քում պահանջներ կան, որին հավակնելու պարագայում էլ հնարավոր է դառնալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, եւ Վճռաբեկ դատարանի բոլոր 16 դատավորները, բացի դատավոր Ստեփան Միքայելյանից, որը ընտրվեց ԲԴԽ անդամ, հավակնում են դառնալ Վճռաբեկ դատարանի նախագահ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանի շատ դատավորներ ներքին կարգով ասել են, որ դի­մելու են ԲԴԽ եւ հրաժարվելու են, որ իրենց անունը ընդգրկվի ցուցակում: Իսկ, ահա, Վճռաբեկ դատարանի դատավորներից էդգար Սեդրակյանը եւ Գոռ Հակոբյանը ներքին կարգով ասել են, որ ցանկություն ունեն ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ: Տեղեկությունը փորձեցինք պարզել Գոռ Հակոբյանից, սակայն վերջինս հրաժարվեց խոսել՝ նշելով որ գտնվում է հիվանդանոցում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում