ԱԳՆ. Երեք հայ է մահացել, բայց այս թիվը կարող է աճել

ԱԳՆ. Երեք հայ է մահացել, բայց այս թիվը կարող է աճել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amԲեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԱԳ նախարարությունն ու մանրամասնում, որ փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։

«Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։

Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,-գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում