Ռազմական ոստիկանության նոր պետը

Ռազմական ոստիկանության նոր պետը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի.

Աշոտ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ»,- ասված է հրամանագրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում