Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Այո՛, անկասկած, Ապրիլյան պատերազմը հաղթանակ էր: Հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքներն օգտագործած հակառակորդի նկատմամբ, ֆեյսբուքյան տեսաուղերձում Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ մղեցինք նրանց լայնածավալ հարձակումները: Նրանց նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէր:
Բայց եկեք խոսենք 800 հեկտարի մասին: Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է և ոչ թե 800: Պատերազմից հետո իմ ասածն այն էր, որ նրանք կարողացել են 800 հազար հեկտար անվտանգության գոտուց հետ վերցնել 800 հեկտարը», – ասել է ՀՀ երրորդ նախագահը:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է՝ պատերազմի ընթացքում ինքը չի պնդել, որպեսզի այդչափ տարածքը մեր բանակը հետ վերցնի, որովհետև առավելությունը տվել է զինվորների կյանքին:
«Եվ իմ որոշման մեջ ես եղել եմ վճռական», – նշեց Սերժ Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում