Նարեկ Մալյանի հայտարարությունը խանութից հերքել են

Նարեկ Մալյանի հայտարարությունը խանութից հերքել են

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին դուրս են հանել խանութից՝ դիմակ չկրելու համար:

«Բարի լույս, Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից դիմակ չունենալու պատճառով: ԱԺ փոխխոսնակը հարցրել է, թե իրեն տեղը չե՞ն բերում: Վաճառողը պատասխանել է՝ շատ լավ բերում են ու, կարծեմ, դիմակ կրելու պարտադրանքը իրենց քաղաքական ուժն է մոգոնել: Ալենը շարունակել է վիճաբանել, բայց խանութի աշխատակիցները դուրս են հրավիրել նրան, որովհետև խանութի ներսում առանց դիմակի վիճել չի կարելի»,-գրել է նա:

Freenews.am-ի հետ զրույցում Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից ասել են, որ մոտ երկու ամիս առաջ Ալեն Սիմոնյանը մեքենայից իջել է և ցանկացել մտնել խանութ, աշխատակիցները նկատել են, որ առանց դիմակ է, ինչի համար ԱԺ փոխխոսնակը ներողություն է խնդրել, մեքենայից վերցրել է այն և մտել խանութ, որևէ վիճաբանություն տեղի չի ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում