Լրագրողի հարցից հետո Թրամփը լքել է մամուլի ասուլիսի սրահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10/08/2020 10:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Analitik.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լքել է մամուլի ասուլիսի սրահը CBS News-ի լրագրող Պաուլա Ռիդի հարցից հետո: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:
Լրագրողը հիշեցրել է «Վետերանների ընտրություն» նախագիծը, որն ԱՄՆ նախագահն անվանել է իր կառավարության վաստակը: Ռիդը նշել է, որ այդ հայտարարությունը կեղծ է, քանի որ նախագիծը հայտնվել է դեռևս 2014 թվականին:
Ի պատասխան՝ Սպիտակ տան ղեկավարը փորձել է խոսքը փոխանցել մեկ այլ լրագրողի, բայց Ռիդն ընդհատել է նրան և նորից ուղղել հարցը: Արդյունքում Թրամփը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին և լքել սրահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում