AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը

 

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՍ. թ. օգոստոսի 5-ին լրացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի կատարման 15-օրյա ժամկետը, որով ՄԻԵԴ-ը պահանջել էր ՀՀ Կառավարությունից ապահովել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում։ Ըստ երևույթին, ս.թ. հուլիսի 21-ից ի վեր ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք բուժում ապահովելու համար։

«ՀՀ պատմության մեջ աննախադեպ է Եվրոպական դատարանի որոշումը չկատարելը: Նման վարքագիծը անընդունելի է իրավական և ժողովրդավարական պետության համար: Ընդ որում, պետք է նշել, որ կառավարությունն, ի պատասխան տարբեր հարցումների, մշտապես նշում է, թե իբրև նախքան ՄԻԵԴ որոշումն էլ, դրանից հետո էլ ապահովել և ապահովում է Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման և համարժեք բուժում ստանալու իրավունքը: Սակայն ակնհայտ է, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, հակառակ դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նման որոշում չէր կայացնի: Ու եթե կառավարությունը շարունակի պնդել, թե կատարել է ՄԻԵԴ որոշումը, այդ դեպքում պետք է գոնե հետևյալ հարցին պատասխանի. արդյոք Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման և բուժման առումով որևէ բան փոխվել է նախքան այդ որոշումը և դրանից հետո: Ցավով պիտի փաստեմ, որ ոչինչ էլ չի փոխվել», - ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Խաչատրյանների փաստաբանական խումբը ամիսներ շարունակ արձանագրում է, որ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը, ով ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 11 ամիս, ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար:

Հատկանշական է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ս.թ. հուլիսի 21-ին միջանկյալ միջոց կիրառելուց զատ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա վերաբերյալ գործը ընդունել է վարույթ առաջնահերթության կարգով՝ ՄԻԵԴ կանոնակարգի 41 հոդվածի համաձայն։ ՄԻԵԴ-ը առաջնահերթություն շնորհում է երկու հիմքով. եթե գործը բարձրացնում է Եվրոպական կոնվենցիայով սահմանված որևէ իրավունքի կոպիտ և լրջագույն խախտման հարց, կամ եթե գանգատում ներկայացված հարցը բարձրացնում է համակարգային բնույթի խնդիր տվյալ երկրի ներսում, որը պահանջում է շուտափույթ լուծում։ Գագիկ Խաչատրյանի դեպքում առաջնահերթությունը տրվել է՝ առողջական ծանր վիճակի և իշխանությունների անգործության փաստերից ելնելով։

Որպես կանոն, եթե առաջնահերթությունը տրվում է առողջական վիճակից ելնելով, նշանակում է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համոզվել է, որ անձը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի։ Տվյալ դեպքում դա պայմանավորված է անհրաժեշտ բժշկական խնամքի ու բուժման հնարավորության սահմանափակմամբ և ապօրինի կարգով կալանքի տակ պահելով։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, ով չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չի կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ 2019թ.-ին գտնվելով Գերմանիայի Դաշնությունում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել ՀՀ ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն տա իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարել։

 

Լրահոս
Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը կտրուկ աճել են ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին. Աբրահամյան Իշխող քաղաքական ուժը իր քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ. Չալաբյան «Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր բեմադրություն լինել». ՌԴ ԱԳՆ Սահմանադրական դատարանի նախահագի ընտրության ժամկետների վերաբերյալ «Հրապարակ»․ Նորայր Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել․ նա ծանր է տարել իր դեմ իրականացվող իրավական գործընթացը Դու այլեւս ոչինչ չես կարող, Նիկոլ. Աշոտյան «Ժողովուրդ»․ Բնակարանային շուկան ՀՀ-ում պասիվացել է. գործարքները նվազել են «Ժողովուրդ»․ Նոր զարգացումներ՝ Սնանկության դատարանում Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել. նա վիճարկում է Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ նախօրեին կառավարության քննարկումից Ուկրաինայում օդանավ է կործանվել. Զոհեր կան «Հրապարակ». ՍԴ-ում ուժերի այնպիսի հարաբերակցություն է ձևավորվել, որ կարող են անվերջ նախագահ չընտրել, և դատարանը պարալիզացվի «Հրապարակ». ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 26 Փաշինյանը դիմեց ադրբեջանցի իր գործընկերներին` ասելով՝ եկեք չարտահոսենք գաղտնի ինֆորմացիա. Արթուր Դանիելյան Տիգրան Ուլիխանյանը վայր կդնի մանդատը Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի Գագիկ Ծառուկյանին կալանավորենք, որ չխոչընդոտի. Երեմ Սարգսյան Կառավարությունում քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը Ֆրանսահայ բժիշկը ահազանգում է․ թույլ չեն տալիս՝ դեղերը հասնեն Արցախ Կասկադում քանդել են բեյրութահայի 5 տարվա սրճարանը (տեսանյութ) Տեսա՞ք, թե ինչ է բանակցել, տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքում ինչ դավաճանության է գնացել. Միհրան Հակոբյան Քննարկման է դրվել 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու որոշման նախագիծը Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ուղիղ միացում ՍԴ բակից ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ելույթը Հոկտեմբերի 1-ից ջուրը դառնում է ժամով Օնիկ Գասպարյանն այցելել է մարտական դիրքեր Այս իրավիճակում բավականին տարօրինակ դիրքում են համանախագահները. Տիգրան Աբրահամյան Երեկ երեկոյան ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվում Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան Փաստորեն այս հարցում էլ ընդդիմությունը ճիշտ դուրս եկավ. ՊՆ նախկին փոխնախարար Կյանքումդ գոնե մի օգուտ տուր՝ թշնամուդ վնաս տուր. Արփինե Հովհաննիսյան Դատարանի մոտից, որտեղ քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, 3 անձ է բերման ենթարկվել Գագիկ Ծառուկյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին. ՈՒՂԻՂ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցները փակելու մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan