AM | RU
USD
EUR
RUB

Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն այսօր կոչ է արել «անմիջապես դուրս մղել» Ադրբեջանին Արևելյան գործընկերության կազմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Բրյուսելում գործող «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ը (EuFoA) հասարակական կազմակերպությունից։

«Ահազանգը տեղ է գտել Բելառուսում ընթացող իրավիճակը քննարկելու համար ԵՄ Արտաքին գործերի խորհրդի արտակարգ նիստի նախօրեին հրապարակված հայտարարության մեջ։

Ընտրությունները խայտառակություն որակելով՝ հայտարարությունը խստորեն դատապարտում է բողոքողների նկատմամբ հետագա բռնությունը և հարգում նրանց համարձակ լինելը:

Զուգահեռներ անցկացնելով այս ամսվա ընթացքում Բելառուսում և վեց ամիս առաջ Ադրբեջանում տեղի ունեցած տապալված ընտրությունների միջև՝ Սոցիալիստների և դեմոկրատների փոխնախագահ, ԵԽԽՎ պատգամավոր Քաթի Փիրին նշել է. «Մենք չենք կարող համագործակցել այն երկրների հետ, որտեղ ականատես ենք լինում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության բռնաճնշումների: Բռնապետերը ազատ հասարակությունների թշնամիներն են: Թե՛ Բելառուսը, և թե՛ Ադրբեջանը պետք է անմիջապես դուրս մղվեն Արևելյան գործընկերության ծրագրից»։

Այս հայտարարությունը հաջորդում է ընդամենը 10 օր առաջ նույն խմբի հնչեցրած կոչին․ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության առաջատար անդամների դեմ՝ ի պատասխան երկրում մարդու իրավունքների ոտնահարման մակարդակի բարձրացման:

Բրյուսելից ելույթ ունենալով «Հայաստանի Եվրոպացի Բարեկամների» անունից, Ուիլյամ Լավենդերն ասաց. «Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները հիմքեր են, որոնց վրա կառուցված է Արևելյան գործընկերությունը: Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ Եվրախորհրդարանում ոմանք պատրաստ են անտեսել այս սկզբունքները՝ հանուն այլ շահերի: Ցավով եմ նշում, որ այդ շահերը հաճախ Հայաստանի օգտին չեն: Ուրախ եմ տեսնել, որ Եվրախորհրդարանում առնվազն մեկ խումբ լուրջ է ընդունում այս սկզբունքները, և հուսով եմ, որ մենք շուտով կտեսնենք այլ խմբեր, որոնք կհարեն այս պատվաբեր դիրքորոշմանը»։

«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ը (EuFoA) Բրյուսելում հիմնադրված հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կամրջել Հայաստանը և Եվրոպական միությունը։ ՀԵԲ-ը չի ազդում կամ ներգործություն ցուցաբերում լրագրողների ընտրած թեմաների, նյութի բովանդակության, նորությունների խորագրերի և լրատվամիջոցների վրա, որոնք ներկայացնում են լրագրողները, կամ որոնց հետ թղթակցում են։ Կազմակերպությունը նպատակ ունի ապահովելու տարածաշրջանում իրավիճակի օբյեկտիվ և անաչառ լուսաբանում։

Լրահոս
Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով. նա հիվանդանոցում է Կգործի նպաստների նոր համակարգ Ռուսաստանը հոկտեմբերին կգրանցի կորոնավիրուսի դեմ արդեն 2-րդ պատվաստանյութը Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրենի և անձնակազմի 4 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել Արսեն Թորոսյանը քննադատությունունների կենտրոնում է. «Մեդիա պաշտպան» ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին Արտակ Զաքարյան. Մեր դիլետանտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել. իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները Հայաստանի անվտանգության «դոսյեն». Այլընտրանքային նախագծեր խումբ Ալիևի հայտարարությունների հետևում հստակ երևում են տանկերն ու թնդանոթները. Արմեն Աշոտյան Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության լուծումը (տեսանյութ) Կլինեմ Արտակարգ իրավիճակների փոխնախարար. նախկին պատգամավոր Վերջին անգամ եմ ելույթ ունենում որպես պատգամավոր. Իմքայլական պատգամավորը հեռացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ուղիղ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և տեղի ունեցողն ու լուսաբանվողը պետք է տեղավորել այդ տրամաբանության մեջ. Աբրահամյան ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերն այսօրվա դրությամբ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Նավալնիի թունավորումը ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցը՝ ուղիղ «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հանրահավաք կանեն Այսօրվա հոսանքազրկումների մասին Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների անունից ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում «Ժողովուրդ»․ ՔՊ-ականները հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա «Ժողովուրդ»․ Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը «Ժողովուրդ»․ Ժամկետներում չեն տեղավորվում․ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետքերով «168 ժամ». Ուտոպիստը․ չունենալով հնգամյա ժամկետի համար ռազմավարական ծրագիր, հրապարակում է 30-ամյա տեսլական «Փաստ». Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են «Փաստ». Իշխանությունը հիմա էլ փորձագետների «սև ցուցակ» է կազմել «Փաստ». Փաշինյանն ամրացնում է նախարարությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք «Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում Բիլլ Գեյթսն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը Քաղաքագետը՝ Ալիևի հայտարարություններին հայկական կողմի պատասխանի մասին Երևանի ու վեց մարզերի տարբեր հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչու՞ պարգևատրված ԲԿ-ների շարքերում չկան Նորքի ինֆեկցիոնի ներկայացուցիչները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan