Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ

Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Միասնական տեղեկատվական հարթակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվաշ է.  «Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ

  1. անձնական օգտագործման մեքենաներում
  2. գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավներին, էքսկուրսիաներին, քայլարշավներին, ուղևորություններին և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությանը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում