AM | RU
USD
EUR
RUB

Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը. ստացվել է 1 միլիարդ չափաբաժնի պատվեր

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amՌԴ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը սկսելու մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դեղամիջոցը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից:

Դեղամիջոցի արտադրման մեջ իր ներդրումն է ունեցել նաև Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը: Դրա ղեկավար Կիրիլ Դմիտրիևը տեղեկացրել է, որ ներկա դրությամբ հիմնադրամը պատվաստանյութի ավելի քան 1 միլիարդ չափաբաժնի պատվեր է ստացել ավելի քան 20 երկրից: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը պայմանավորվել է պատվաստանյութ արտադրել 5 երկրում: Նրա խոսքով` առկա հզորությունը թույլ է տալիս արտադրել տարեկան 500 միլիոն չափաբաժին:

Դեղամիջոցն իրենից ներկայացնելու է ներմկանային ներարկման լուծույթ:

Պատվաստումները ծրագրում են անցկացնել 2 փուլով. սկզբում առաջին բաղադրիչով, երեք շաբաթ անց` երկրորդ:

ՌԴ առողջապահության նախարարությունում տեղեկացրել են նաև, որ կրկնակի պատվաստումը թույլ է տալիս մինչև երկու տարի ժամկետով իմունիտետ ձևավորել օրգանիզմում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։

Արևմուտքում կասկած են հայտնել ռուսական գրանցված պատվաստանյութի արդյունավետության ու անվտանգության հարցում:

Լրահոս
Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել Հայաստանին Հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմիններ Սիրիա է ուղարկվել ԼՂ մարտերում սպանված 25 վարձկանի դի. SOHR Շուշիի այսօրվա հրթիռակոծության հետևանքները . ֆոտոշարք ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման․ ՀՀ ԱԳՆ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց. պաշտպանական կողմը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից Ադրբեջանը թքած ունի իր դիակների վրա․ ՊԲ (տեսանյութ) «Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը». Իրանի փոխարտգործնախարար Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա, կան ավերածություններ․ ԱԻՊԾ Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը. ֆոտոշարք Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման․ 2 հայ դանակահարվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Թուրքերը Լիոնի փողոցներում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները․ Արցախի ՊԲ ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2383 դեպք Իրանի երկինքը բանակի ՀՕՊ ստորաբաժանման կարմիր գիծն է «Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու». Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհի անուն «Ժողովուրդ». Արցախի միջազգային ճանաչումը ԼՂ խնդրի կարգավորման առաջընթացի միակ ճանապարհն է․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դրել իր ուխտադրուժ կեցվածքը. Զոհրաբ Մնացականյան Ստեփանակերտում ադրբեջանական ուժերի կիրառած «Սմերչից» վիրավորվել է 2 քաղաքացի. մանրամասներ ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում «Փաստ». Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է կոշտ միջոցներ ձեռնարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը սկսել է աշխատել օտարերկրյա գործընկերների հետ «Փաստ». Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր էրկրի ներսում Իտալիայի Պալերմո քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանը կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը. ՊԲ «Փաստ». Ի՞նչ սպասել ժնևյան հանդիպումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 29 ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում Մոսկվա՝ քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում Լավրովը ֆրանսիացի պաշտոնակցի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները Թուրքական «Բայրաքթար»-ները Հայաստանի սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս (տեսանյութ) Հայկական ուժերը դիրքային որոշակի բարելավում են ունեցել․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Իտալիայի քաղաքներից մեկը ևս ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը ՀՀ նախագահը ստորագրել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը Ադրբեջանի ԶՈՒ-երը ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ՊԲ ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են Արգենտինահայերը բողոքի ցույց են իրականացրել Իսրայելի դեսպանատան մոտ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan