«Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխության «Լավագույն լրագրող» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հռիփսիմե Ջեբեջյանը

«Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխության «Լավագույն լրագրող» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հռիփսիմե Ջեբեջյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: «Մեդիա Վահան 2020»՝ այսօր կայացած մրցանակաբաշխության «Լավագույն լրագրող» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Առավոտ» կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը:

«Լավագույն ֆոտոլրագրող» անվանակարգն այս տարի բաժին հասավ Գևորգ Ղազարյանին: Վերջինս ուշացած ներկայացավ միջոցառմանը՝ ներողություն խնդրելով դրա համար: Երբ ֆոտոլրագրողը նշեց, որ ուշանալու պատճառը հղի կնոջը հիվանդանոց տանելն է եղել, ներկաները ծափողջույններով ոգևորեցին նրան:

Նշենք, որ «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացված է մի քանի անվանակարգ՝ «Լավագույն լրատվական», «Ամենաքննարկվող քաղաքական գործիչ», «Ամենասկանդալային քաղաքական գործիչ», «Ամենադրական հանրային գործիչ», «Լավագույն ֆոտոլրագրող», «Լավագույն լրագրող», «Լավագույն հետաքննող լրատվական», «Կայուն զարգացող լրատվական», «Լավագույն հեռուստամեկնաբան»։

«Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունն առաջին անգամ տեղի է ունեցել 2019թ-ի օգոստոսի 15-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում