AM | RU
USD
EUR
RUB

Վահե Հովհաննիսյան. Օրակարգ՝ միավորման համար. դադարել «կռվել» 80-ականների պատկերացումներով

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հերթական հոդվածում գրում է.

«Հայաստանում այսօր ակնհայտորեն բացակայում է սուպերիդեան՝ այն առանցքը, որի շուրջ կկենտրոնանար ինտելեկտուալ, մարդկային և հասարակական պոտենցիալը, կձևակերպվեր լայն սոցիալական հենարան ունեցող և իրական Հայաստանի պատկերացումների վրա հիմնված տեսլականը։

Տեղային դժգոհությունները, ընդվզումները, որքան էլ օբյեկտիվ լինեն, որքան էլ առաջիկայում զանգվածային դառնան, միևնույն է, ձևակերպված չեն որպես մեկ համընդհանուր, բոլորին հասու և երկիրն առաջ տանող գաղափար։ Գործող իշխանության պատկերացումների պարզունակությունն ակնհայտ է, և շատերն են սա արձանագրում որպես իրական վտանգ։ Բայց այս հարցում գրեթե նույնքան լուրջ խնդիր կա նաև ոչ իշխանական հատվածում։ Նիկոլին չսիրելը կամ նրա իշխանությունը փոխելու ծրագիրը դեռևս չի նշանակում ունենալ դրա գաղափարական առանցքը։

Ժամանակակից պետությունը՝ որպես նպատակ

Հայաստանի մոդեռնիզացիան, թերևս, այն եզակի կենսունակ գաղափարն է, որով կարելի է համախմբել տարբեր սոցիալական շերտերի, տարբեր աշխարհայացքների, քաղաքական ճաշակների, սերունդների մարդկանց։

Թե՛ մինչև 2018-ը, թե՛ այսօր հասարակությունն ուզում է փոփոխություններ. թող որ՝ առայժմ անհստակ, դժվար ձևակերպվող, բայց կա համատարած դարձած փոփոխության պահանջ։ 2018-ին դա պրոյեկցվեց մեկ մարդու վրա, և նա հեռացավ։ Հասարակության առավել զգայուն շերտերը շատ արագ հասկացան, որ սա երկրի խորքային, որակական փոփոխությունների հետ որևէ կապ չունեցող իրադարձություն էր, ավելի լայն զանգվածները դեռևս հասկանալու ընթացքի մեջ են, հիմնականում՝ սոցիալական և անձնական դժվարությունների պատճառով։ Այսօր դարձյալ խնդիր դնել փոփոխության գաղափարը սահմանափակել մեկ անձով՝ գուցեև ժամանակի ընթացքում մի պահի կհաջողվի, բայց դա չի լինի պետության առողջ զարգացման համար հիմք։

Այսօրվա Հայաստանում կյանքի բոլոր ոլորտները կարիք ունեն նկատելի մոդեռնիզացիայի. պետությունն ինքն ամբողջությամբ դրա կարիքն ունի։ Մենք խեդդվում ենք մեր գավառականության մեջ։ Սկսած կենցաղային համակեցության կանոններից՝ մինչև բիզնեսի համար նոր խաղի կանոններ, սկսած ոլորտային ռեֆորմներից՝ կրթություն, գիտություն, մշակույթ և այլն, կարիք ունեն ժամանակակից պատկերացումների։ Անվտանգության մասին մեր պատկերացումները, տարածաշրջանում մեր պետության տեղի և դերի մասին պատկերացումները ունեն էական վերանայման կարիք։ Հայտնի դարձած ձևակերպումը շատ ավելի վտանգավոր խորություն ունի. մենք այսօրվա և վաղվա իրականությանը նայում ենք 80-ականների պատկերացումներով։

21-րդ դարում թաքնվելով մեր կիսափակ սահմաններում, չունենալով առաջընթացի ուղենիշներ և առաջընթացի քարշակ՝ մենք մեծ մասամբ ապրում ենք նախորդ դարերի պատկերացումներով։ Կա տպավորություն, որ, առանց գիտակցելու բուն նպատակը, մարդիկ տոտալ ուզում են, որ «երկրում բան փոխվի». տաքսիստից մինչև խոշոր բիզնես ուզում են՝ բան փոխվի։ Պարզապես այսօր չկա այն նոր քաղաքական-հասարակական վերնախավը, որը կասի. այն փոփոխությունը, որ դուք ուզում եք, կոչվում է պետության մոդեռնիզացիա, որի ճանապարհային քարտեզը սա է, և որի արդյունքում այս երկրում լինելու են նոր բարքեր, նոր նպատակներ, նոր խաղի կանոններ։ Աշխարհն ընդհանրապես և մեզ շրջապատող իրականությունը՝ մասնավորապես, շատ արագ է փոխվում, իսկ մենք շարունակում ենք ապրել մեր «կենցաղային պետության» պատկերացումներով։

Ցածրորակ բանավեճերի ճահճում այսօր Հայաստանը ընկղմվել է հաստատապես և բավական անհեռանկար ձևով։ Մենք հարցերը սկսել ենք նայել ծուռ հայելիների մեջ, օրինակ՝ շաբաթներով կարող ենք քննարկել, թե երեխան դպրոցում ի՛նչը ՉԿԱՐԴԱ՝ Նարեկացո՞ւն, թե՞ ժամանակակից գրողներին, և չենք դնում հարցը, թե ի՞նչ անենք, որ դպրոցականը ԿԱՐԴԱ։

Մենք հանրային մակարդակով կորցրել ենք ժամանակի ու վտանգի զգացումները. կարող ենքճամբարների բաժանված՝ իրար հոշոտել՝ արդյո՞ք Ուրարտուն հայկակա՞ն պետություն էր, թե՞ ոչ։ Դա այն դեպքում, երբ Երևանից այսօր ընդամենը 60 կմ հեռու թուրքական հսկայական զորախումբն ադրբեջանական բանակի հետ զորավարժություններ է անում, ակնհայտորեն պատրաստվում է այնտեղ մշտապես մնալ, և ամեն կերպ հասկացնում է, որ հարցականի տակ է դնելու Տավուշի, Զանգեզուրի, Արցախի հայկականությունը։

Մեր ընթացիկ աբսուրդը սահմաններ չունի. կառավարության դիմաց Ռուսաստան արտագաղթելու պահանջով մեր քաղաքացիների ցույցը և 10 կուսակցությունների կողմից Սևրի համաձայնագիր պահանջելու ստորագրումը նույն օրում է կատարվում։ Ուղղակի մի պահ կողքի հայացքով նայենք ինքներս մեզ։ Իսկ եթե այդ հայացքը թշնամական է, ապա հեռանկարը դժվար չէ կանխատեսել։

Հայաստանը կարիք ունի լուրջ մոդեռնիզացիայի։ Դա ծավալուն ծրագիր է, դա դժվար խնդիր է, բայց դա միակ ճանապարհն է՝ մեր անվտանգությունը ապահովելու և պետություն ունենալու համար։ Հայաստանի խորքային արդիականացումը պետք է դառնա Հայաստանի նոր էլիտայի այցեքարտը։

Հենց դա կայացավ՝ երկրում մթնոլորտն էլ շատ արագ կփոխվի, կառավարությունն էլ։ Երկրի մոդեռնիզացիայի ծրագրի մշակմանը պետք է լծվեն հարյուրավոր մասնագետներ տարբեր ոլորտներից, պետք է կազմակերպվեն հարյուրավոր քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ, պետք է լսվեն հարյուրավոր կարծիքներ, գրվեն հարյուրավոր փաստարկված հոդվածներ։

Ուղիղ մեկ տարի առաջ իմ հոդվածում նշել էի այս հարցերը, որոնք այսօր ոչ միայն չեն գտել պատասխաններ, այլև նոր սրությամբ են կանգնած մեր առջև.

1. Ինչպե՞ս ենք մեղմելու Հայաստանի շրջափակումը
2. Ինչպե՞ս ենք լուծելու հարևանների հետ հարաբերությունների նորմալացման խնդիրը
3. Ինչպե՞ս ենք զարգանալու առանց զիջումների
4. Ինչպե՞ս և ինչո՞վ ենք դիմակայելու Հայաստանին բոլոր ռեգիոնալ նախագծերից դուրս թողնելու՝ հստակ ծրագրին։ Տարեցտարի միտումն ավելի տեսանելի ու վտանգավոր է դառնում։ Այսօր սեղանին նորերն են։ Ի՞նչ ենք անում, ի՞նչ ենք անելու այս ուղղությամբ։ Ինչո՞վ ենք մենք հանդես գալու, ի՞նչ առաջարկներով՝ նույն Ռուսաստանին ու Իրանին։
5. Ո՞ր ոլորտներում և ինչի՞ շնորհիվ Հայաստանը կարող է մրցակցային առավելություն ստանալ տարածաշրջանում։
6. Ի՞նչ ենթակառուցվածքային նախագծերի շնորհիվ է հնարավոր մեծացնել Հայաստանի գրավչությունը և անվտանգությունը։
7. Ի՞նչ նոր գաղափարների շնորհիվ է հնարավոր մեծացնել հայկական աշխարհի ներուժը՝ պետության զարգացման տեսանկյունից։
8. Ի՞նչ պետք է արվի՝ պատերազմի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար։
9. Ի՞նչ պետք է արվի ներդրումների ներգրավման համար։
10. Ի՞նչ պետք է արվի թվայնացված պետության՝ որակական նոր մակարդակի հասնելու և տարածաշրջանում առաջատար լինելու համար։
11. Ի՞նչ պետք է արվի հանրային հարաբերությունների բարեփոխման, հանրային կյանքի նոր, ավելի առաջադիմական համակարգեր ունենալու համար։
Մեկ տարվա մեջ առնվազն երեք նոր խոշոր հարց ավելացել է.
12. Ինչպե՞ս ենք պայքարելու վիրուսի դեմ, ի՞նչ դասեր ենք քաղելու համավարակից
13. Ինչպե՞ս ենք խուսափելու տնտեսական աղետից
14. Ինչպե՞ս ենք չեզոքացնելու Թուրքիայի աննախադեպ ակտիվացումը, ինչպե՞ս ենք դիմակայելու թուրք-ադբեջանական ագրեսիվ գործոնին։

Այս հարցերից և ոչ մեկը գործող իշխանության օրակարգում չէ, և դրանցից որևէ մեկի պատասխանը մեկ տարվա ընթացքում տրված չէ։ Բայց իշխանության են դեռևս նույն մարդիկ։ Ինչո՞ւ. որովհետև ընդդիմադիր ուժերի օրակարգում նույնպես չկան այս հարցերը։ Հայաստանում քաղաքական կուսակցությունը հիմնականում ոչ թե քաղաքական միտքն է, այլ՝ ընդամենը կուսակցության կնիքը։ Սպասել, թե նման պայմաններում կունենանք իրավիճակին համարժեք հանրային տրամադրություններ, անլուրջ է։ Հասարակությունն էլ ապրում է իր կենցաղային օրակարգով։

Արդիականացման ռեսուրսը

Անընդունելի է՝ ջրաչափի ցուցմունք ստուգողի հոգեբանությամբ հետևել, թե Փաշինյանի վարկանիշը որ ամսում ինչքան ընկավ։ Հայաստանում պետք է ձևավորվի փոփոխությունների գաղափարը կրողների հանրային շերտ, որն անվտանգության և առաջադիմական գաղափարների ավանգարդը կդառնա։ Այս երկու տարին բացառիկ դրական ազդեցություն ունեցավ երկրում որակյալ մարդկային ռեսուրսի հրապարակ գալու առումով։ Այսօր հայաստանյան հարթակներում գրեթե ամենօրյա ռեժիմով մի քանի տասնյակ մարդ հանդես է գալիս լուրջ առաջարկներով ու տեսակետներով՝ ցուցադրելով գիտելիքի, փորձի լուրջ մակարդակ։ Այդ մարդիկ տարբեր կուսակցություններո՞ւմ են. շատ լավ է, այդ մարդիկ որևէ կուսակցության մեջ չկա՞ն. նույնպես լավ է։ Այդ մարդիկ տարբեր սերունդների՞ց են. դա մեծ արժեք է։

Առնվազն մի քանի անգամ ավելի մեծ թվով մարդիկ չեն հրապարակայնացվում, սակայն մասնակիցն են նոր, հետաքրքիր գաղափարների քննարկման և լուծումների մշակման։ Սա իսկապես մեծ հարստություն է, որը լինելու է Հայաստանի նոր էլիտայի կորիզը։ Հենց այդ վերնախավն է մշակելու և հանրությանը ներկայացնելու երկրի մոդեռնիզացիայի հայեցակարգը, այդ վերնախավն է երկրում ձևավորելու համերաշխության և աշխատանքի մթնոլորտ, այդ մարդիկստիպված են լինելու իրենց վրա վերցնել մեկ այլ բարդ գործառույթ ևս՝ ներկայիս իշխանությունների որոշ ներկայացուցիչների ֆիզիկական անվտանգության երաշխավորումը, վենդետաների բացառումը, երբ հանրային լեգիտիմության պաշարը նրանքարդեն վերջնականապես սպառած լինեն։ Այդ վերնախավն է առաջարկելու այսօրվա իշխանության առողջ անհատներին՝ հետո միասին աշխատել, և հենց այդ վերնախավն է լինելու ներկայի և անցյալի այլընտրանքը։
(շարունակելի)»։

Լրահոս
Արցախի հարցը քեզ համար նույնքան կարևոր չի, որքան 150 դրամը, որ փողոց փակես, բողոքի ձայն բարձրացնես. Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանին Փորձելու ենք օդանավակայանի անվտանգությունը պահել այնքան, ինչքան հնարավոր է. Կապանի քաղաքապետ (տեսանյութ) Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից Նոր փրկիչ կամ թագավոր չենք ընտրում, ընտրում ենք մի մարդ, ով պատրաստակամություն է հայտնել, որ հաջորդ անգամ չի առաջադրվելու է. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա՝ ինչքան շուտ կամավոր հրաժարական տա, այնքան իր համար լավ. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը փորձելու է նոր արտահերթ ընտրություններ կազմակերպել, կեղծելով դրանք. Իշխան Սաղաթելյան Մենք սկսեցինք պարտվել, երբ ժողովրդին սկսեցին պառակտել՝ սպիտակներ, սևեր, արցախցիներ, հայաստանցիներ․ Տեր Հովհաննես (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը հավասար է Հայաստանի չստացված եկամուտներին և կորսված հնարավորություններին․ Արթուր Վանեցյան Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ «Հայրենիք» զորախմբի մարտիկները ֆլեշմոբ են սկսել՝ միանում են Հայրենիքի Փրկության Շարժմանը` Արթուր Վանեցյանի առաջնորդությամբ Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին մինչև երեքշաբթի ժամը 12։00-ն ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար (տեսանյութ) Նիկոլն արդեն չկա․ թույլ մի´ տվեք, որ նա ձեր միջոցով երկիրն ապակայունացնի․ Էլինար Վարդանյանը՝ «Իմ քայլին» Սյունիքի մարզի բոլոր քաղաքները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին Լավ փաստաթուղթ ոչ ոք սկուտեղի վրա չի մատուցում. Վարդան Օսկանյան Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են գրեթե 50 հա տարածք ՌԴ-ից ԼՂ առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն այս տարվա դեկտեմբերին. «ՌԻԱ Նովոստի» «Քնում ենք ահն ու վախը սրտներումս». Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում ադրբեջանցիների են նկատել «Հրապարակ»․ Հայկ Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին «Հրապարակ»․ Իշխանությունը վախենում է այսօրվա հանրահավաքից «Փաստ»․ Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արտահերթ ընտրություններ «Հրապարակ»․ Փաշինյանի թիմակիցներն առաջարկել են հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 5 Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին խոչընդոտ չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների համար. Լավրով ՀՀ իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Աղբյուրը հայտնել է Ռուսաստանի և Ղարաբաղի միջև առաջիկայում թռիչքների բացման մասին GPS-ով սահման գծելը պետական հանցագործություն է. Արթուր Վանեցյան Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող գերիների մասին Տիգրան Աբրահամյան. Մեր մեծ պատերազմը դեռ չի ավարտվել, որքան էլ դժվար լինի՝ պայքարը պետք է մինչև վերջ տանել Մակրոնը չի արձագանքել Էրդողանի վիրավորական հայտարարությանը Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից Արհեստական կերպով խորհրդարան ցրելը կլինի Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի երկրորդ դավաճանությունը. քաղաքագետ Ռուսաստանը դեկտեմբեր-հունվար ամիսներին կներկայացնի ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին պայմանագրի նախագիծը Չեմ նախանձում որևէ մեկին, որ այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի անցումային կառավարության մեջ․ Ռոբերտ Քոչարյան Ֆրանսիայի կառավարությունը դեմ է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը Թուրքիայում ոստիկանությունը բերման է ենթարկել НТВ-ի աշխատակիցներին Ռուս-ուկրաինական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա մեկ զոհ Սյունիքի Կոռնիձոր գյուղի 300-400 հա հող թշնամու կրակի տակ է. համայնքի ներկայացուցիչ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan