Բրիտանացի գիտնականները պնդում են, որ գտել են արվեստի ամենահին գործերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am։ Բրիտանացի հնագետներն իրականացրել են տարիներ առաջ հայտնաբերված արտեֆակտերի ուսումնասիրություն և եկել եզրահանգման, որ դրանք ներկայացնում են արվեստի ամենահին գործերը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, 2015-2018 թվականներին հայտնաբերվել են 14-ից 23 հազար տարեկան տասը քարե հատվածներ՝ նկարներով:
Հետազոտությունները ցույց են տվել, որ իրերը ներկայացնում են բրիտանական կղզիներում հայտնաբերված արվեստի ամենավաղ գործերը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Plos One ամսագրում: Փորձագետները ենթադրում են, որ այդ քարերը կարող էին լինել դեկորատիվ սալիկների կամ նախապատմական սալիկների մասեր:
Ըստ գիտնականների եզրակացման՝ քարե բեկորները ստեղծվել են Մադլենյան ժամանակաշրջանում, որսորդ-հավաքողների կողմից, ովքեր բնակություն են հաստատել Եվրոպայում մինչև վերջին սառցե դարաշրջանի ավարտը:
Մասնագետները ենթադրում եմ, որ քարերի վրա մարդկանց, կենդանիների և բնանկարի պատկերների առկայությունը վկայում է այն մասին, որ դրանք նպատակային են ստեղծվել դեկորացիայի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում