Առաջնագծում Ադրբեջանի կողմից կրակոցները նվազել են

Առաջնագծում Ադրբեջանի կողմից կրակոցները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Համեմատության համար նշենք, որ նախորդ շաբաթ՝ օգոստոսի 9-15-ը, շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 6000 կրակոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում