Մեր ծրագրերը հեռանկարային են. ստեղծում ենք կարևոր ու մնայուն արժեքներ․ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր ծրագրերը հեռանկարային են. ստեղծում ենք կարևոր ու մնայուն արժեքներ․ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am2015թ-ից սկսած «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը աջակցում է հասարակության համար կարևոր և հեռանկարային ծրագրերի իրականացմանը: 2017թ.-ից մինչև այժմ հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է 12 ծրագիր, ներդրվել՝ ավելի քան 34 միլիոն դրամ: Իրականացված ծրագրերի արդյունքներից օգտվում է ավելի քան 2000 շահառու, ստեղծվել է շուրջ երկու տասնյակ աշխատատեղ: Այս տարի «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը մրցութային կարգով ընտրել է հասարակության համար հեռանկարային 5 ծրագիր: 

«Մեզ համար կարևոր է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ իրականացվող ծրագրերի աշխարհագրության ընդլայնումը: Ցանկանում ենք, որ տարիներ անց, երբ հետհայացք կգցենք մեր անցած ուղուն, տեսնենք, որ հիմնադրամի շնորհիվ հասարակության համար կարևոր և հեռանկարային բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել Հայաստանի ամբողջ տարածքում: Մեր առջև խնդիր ենք դրել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք արդի են այսօր և արդի կլինեն տարիներ անց: Շարունակելու ենք իրականացնել դրամաշնորհային մրցույթներ և կյանքի կոչել հիմնադրամի նպատակները»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Գիշյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին` ԱԿԲԱ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

Մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում