AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանի շատ քայլերն են արդեն աչքի ընկնում միայն իրենց սինթետիկությամբ. Էլինար Վարդանյան

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amԲոլոր իշխանությունների ամենամեծ խնդիրները սկսում են այն ժամանակ, երբ կտրվում են հանրությունից, փակվում սենյակներում, կայացնում արհեստական, սինթետիկ որոշումներ, որոնք նույնքան կտրված են իրականությունից։

Դժվար էր 2018-ին պատկերացնել, որ հեղափոխական քաղաքապետը չի ունենա ամենօրյա սովորություն շրջել Երևանով, շփվել մարդկանց հետ, անձամբ մտնել բակերը, տեսնել խնդիրները, իր աչքով տեսներ հնարավոր շինթույլտվությունների վայրերը։ Մի խոսքով լիներ մարդկանց քաղաքապետ։

Քաղաքի հետ կապված խնդիրների, բողոքների ժամանակ Երևանի առաջին պատասխանատուն այլևս շատ հազվադեպ է հայտնվում առաջին գծում։ Երևանը աշխարհի եզակի քաղաքներից է, որի քաղաքապետն այդպես էլ չհայտնվեց հակավիրուսային արշավի առաջին դիրքերում։ Նա նաև բացակայում է ուսումնական տարվա նախաշեմին, երբ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունները այս բարդ իրավիճակում պետք է նախապատրաստվեն դասապրոցեսին։ Նա դարձել է սինթետիկ քաղաքապետ. Հայկ Մարությանը Նիկոլի և իր աշխատասենյակի քաղաքապետն է։ Իսկապես ցավալի է, որովհետև նա ստացել է երևանցիների զգալի ձայները։

Իր նախորդ կյանքում դավանած սկզբունքներին հենց այդ պատճառով է նա հեշտությամբ դավաճանում. Քաղաքապետը չկա, երբ մարդիկ բողոքում են իրենց բակում վեր խոյացող բարձրահարկերի շինթույլտվություններից, Ֆիրդուսի կառուցապատման նախագծերից։ Չկա այն էնտուզիազմը, որով քաղաքապետն ընտրվելուց անմիջապես հետո անձամբ մասնակցում էր բոլոր միջոցառումներին, ընդհուպ մինչև ապօրինի շինությունների քանդման պրոցեսին։ Քաղաքապետն այլևս չի շրջում Երևանի փողոցներում, չի հանդիպում քաղաքացիներին, անմիջական շփումները փոխարինվում են փակ սենյակներում վարչության պետերի հետ խորհրդակցություններով։ Իսկ արդյունքում կայացվում են ոչ կենսունակ, սինթետիկ որոշումներ։

Սինթետիկ պաշտոնյայի բացառիկ օրինակ է Արայիկ Հարությունյանը. նա կարծես բոլորովին այլ իրականությունում է ապրում։ Սեպտեմբերին վերսկսվող դասապրոցեսին վերաբերող ուղեցույցը արհեստական փաստաթղթի համաշխարհային գլուխգործոց է։ Փակվել է իր աշխատասենյակում, աշխարհի հետ շփվում է տեղակալի միջոցով։ Իրական մարդը, իրական նախարարը ամռան ընթացքում հատ- հատ կարող էր լինել դպրոցներում՝ ուսումնասիրել, գնահատել յուրաքանչյուր դպրոցի հնարավորությունները։ Ի վերջո անհրաժեշտ էր գոնե մեկ անգամ ոտք դնել ողջ ամռան ընթացքում ամայացած դպրոցներ, տանել նախապաստաստական աշխատանքներ։ Կրթության նախարարն այլևս նույն էնտուզիազմով մուտք չի գործում դպրոցներ, այնպես, ինչպես դա անում էր 2018-ին, հետնամուտքից՝ դարի կաշառքը հայտնաբերելու համար։ Հիմա նախարարն ընդհանրապես չի մտնում դպրոց։ Այլապես լավ կհասկանար, որ այդ ուղեցույցը կենսունակ չէ, այն պարզապես սեփական պատասխանատվությունը այլոց վրա բարդելու միջոց է։Նախարարը լիներ դպրոցներում հաստատ չէր ծնվի այդ կեղծ փաստաթուղթը, որը ոչ մի շանս չունի աշխատելու։

Ընդհանրապես սինթետիկ է դարձել ողջ Իմ քայլի խմբակցությունը։ Տպավորություն է, որ նրանց միակ առաքելությունը Նիկոլին չզայրացնելն է։ Իսկապես դժվար է պատկերացնել, որ հեղափոխական թիմը այդքան կարճ ժամանակում կդառնա այդքան սինթետիկ միավոր։ Նրանցից շատերը մինչ պատգամավոր ընտրվելը ներկայացնում էին որոշակի միկրոմիջավայր։

Այսօր կապն այդ միջավայրի հետ կտրվել է։ Դա է նաև պատճառը, որ առանց հանրային պատշաճ քննարկումների, անց են կացվում օրենքներ, որոնց դեմ նախկինում հենց իրենք կպայքարեին։ Այդ օրենքների մի մեծ մասը վերաբերում է ողջ բնակչությանը և պետական կարևորագույն ինստիտուտներին և ազդելու է պետության ու քաղաքացիների կյանքի վրա՝ ամենաուղիղ կերպով։ Բայց արհեստական, սինթետիկ կառավարման դեպքում դա քչերին է անհանգստացնում։ Նրանք շատ հանգիստ են ուրանում իրենց նախկին սկզբունքները, իրենց պայքարի նախկին թեմաները։

Երբ իշխանությունները փակվում են իրենց սենյակներում, մարդկանց հետ շփվում են լայվերի և ֆեյսբուքյան գրառումների միջոցով, որոշումներն էլ դառնում են ոչ կենսունակ։ Եվ որքան էլ վարչապետը հանրության հետ անմիջական շփման տպավորություն թողնելու համար տարբեր սրճարաններից ընտանեկան լուսանկարներ հրապարակի, բոլորն էլ գիտեն, որ թե ինչպես են բեմադրվում այդ լուսանկարները, ինչպես են մինչ այդ սրճարանները ազատվում անվտանգության աշխատակիցների կողմից։ Դա հարցի լուծում չէ։ Իսկապես վարչապետին անձնական երջանկություն եմ մաղթում, բայց բեմադրված երջանիկ ֆոտոները մի տեսակ շատ են արհեստական։

Փաշինյանի շատ քայլերն են արդեն աչքի ընկնում միայն իրենց սինթետիկությամբ։

Մենք առերեսվում ենք ոչ կենսունակ կառավարման փաստին։ Սինթետիկ կառավարումը ամենուր է։ Արդյունքում ընդունվում են փնթի, մակերեսային, արհեստական որոշումներ՝ բովանդակությունից մինչև կիրարկման մեխանիզմներ, դրանք հեռու են իրական կյանքից, իրական քաղաքացուց ։ Գուցե ոչ միտումնավոր, բայց կառավարական ամենակարևոր աշխատասենյակներից հասարակությունը ստանում է սինթետիզմի անդադար չափաբաժիններ։ Հեղափոխությունը կորցրել է իր մարդկային դեմքը։ Ամեն ինչ շատ արհեստական է։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս
«Շահումյանցի Ժիրոյին», «Կիլիկիացի Հարութին» ու «Պզեին» մեղադրանք է առաջադրվել. ՔԿ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ազատվել է աշխատանքից Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից Եվրոպային առաջարկում են ռուսական գազը փոխարինել ավստրալականով Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով Հենրիխ Մխիթարյանը կհեռանա Ռոմայից 47 համարի ավտոբուսը Երևանում երթևեկում է մայթով Ոչխա՛ր, անասո՛ւն, քո ծնողն ա անտակտ ոչխարը․ կռիվ հանձնաժողովի նիստում ՄԻՊ-ը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբ Մահացել է գրող, բանաստեղծ, այլախոհ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժանը Բորիս Ավագյանը բանտից սկանդալային տեղեկություն է հայտնել Փաշինյանի և 2 պաշտոնյաների մասին․«Հրապարակ» Փնտրվում է նախագահ․ իշխանության անդամները ցայտնոտի մեջ են․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. «Իրավունք» ԱԱԾ-ն որոշում է կայացրել «անպիտան հրթիռների» քրգործով. ուշագրավ զարգացումներ․ «Ժողովուրդ» Զաքարյանը համայնքապետարանում ռազմական կարգ է սահմանել. աշխատակիցները «չեստ» են տալիս․ «Հրապարակ» Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում․ «Ժողովուրդ» Երևանի և 2 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Մահացել է Ալիևի թիկնազորի պետը Գերմանիան և Հունաստանը խոչընդոտում են ուկրաինացի զինվորականների նախապատրաստմանը Նախագահի աշխատակազմը չի հերքում, որ Արմեն Սարգսյանը այլ երկրի քաղաքացիություն ունի Ջրականի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն ՀՀ զինված ուժերը համալրվել է դեսանտային նոր ուղղաթիռներով Երևանից լավ լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ․ Ալիև ՌԴ-Ուկրաինա հակամարտության դեպքում Խորվաթիան հետ կկանչի իր զինծառայողներին ՆԱՏՕ-ից ՌԴ արևմտյան ռազմական օկրուգը ուժեղացրել է հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմաններին Ադրբեջանցիներն առանց տեղեկացնելու են փորձել անցնել Կարմիր Շուկայի ճանապարհով․ ինչո՞ւ էր փակվել այն Քոչարյանի ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, դատական նիստը հետաձգվել է Թուրքիան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ Սենթ Քիթս և Նևիսի կովկասյան մասնաճյուղի հպարտ քաղաքացիներ. Վահե Հովհաննիսյան Նիդերլանդներն իր դիվանագետներին առաջարկել է կամավոր լքել Ուկրաինան Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամը կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում Պաշտոնյաներն իրավունք չունեն ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրները «փակելու» համար դրանք անվանել քաղաքական Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը 2021 թվականի տվյալներով Սյունիքի մարզը կարող է դուրս մղվել կենսական նշանակության ծրագրից․ Ոսկանյան Ձեռքբերման ժամանակ հրթիռներն արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետում Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Բորիս Ավագյանը սպառնում է պատռել «Նիկոլի և նրա բանդայի դիմակը». «Հրապարակ» Հայ-թուրքական հարաբերությունների հարցով ԱԳՆ-ն գործընթացից դուրս է մնացել. «Փաստ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan