Աբդուլլահ Գյուլը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն օգոստոսի 15-16-ը պաշտոնական այց կիրականացնի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ահմեդ Սևերը:

Բաքվում Աբդուլլահ Գյուլը կմասնակցի Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հերթական գագաթնաժողովին:

Սևերը հայտնել է նաև, որ այցի շրջանակում Թուրքիայի նախագահը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում