Նիստին ներկայացվեց մանկապարտեզից սկսած բոլոր թղթերը, որ իրենց մեղքը մի փոքր մեղմեն. Նարեկ Մալյան (տեսանյութ)

Նիստին ներկայացվեց մանկապարտեզից սկսած բոլոր թղթերը, որ իրենց մեղքը մի փոքր մեղմեն. Նարեկ Մալյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյսօրվա նիստին տեխնիկական բնույթի գործողություններ իրականացվեցին, մանկապարտեզից սկսած բոլոր թղթերը ներկայացվեցին, որոնք ունեին այդ սորոսականները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ խոսելով իր և «Ռեստարտ» անդամների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած դատական նիստի մասին:

Մալյանը նշեց, որ սկզբում չէին թողնում, որ այլ անձիք ներկա գտնվեն դատական նիստին: Նրա խոսքով՝ այն փաստաթղթերը, որոնք «Ռեստարտ»-ի կողմից ներկայացվել են դատարանին, որևէ կարևորություն չունեն: «Ներկայացվեցին փաստաթղթեր, որ իրենց մեղքը մի փոքր մեղմեն: Նիստի ընթացքում ես նրանց անվանեցի «սորոսի վաստակներ», ինչի համար դատարանից նկատողություն ստացա և դատավորն ասաց, որ առանձին թույլ կտա, որ ես իմ տեսակետը հայտնեմ այդ մարդկանց մասին»:

«Նրանք ներկայացրին, որ տևական ժամանակ է՝ ես ճնշում և վատ բաներ եմ ասում իրենց մասին, ես հաջորդ նիստին ցանկանում եմ ասել, որ ոչ միայն վատ բան եմ ասել, այլ շարունակում եմ ասել, շարունակական բնույթ է կրում, չի վերջացել այն գործողությունները, որոնք ես արել եմ նրանց նկատմամբ, պատրաստվում եմ անել մինչև վերջ, դրան վերջ չկա, մինչև բոլոր «սորոսի վաստակներն» ուղղակի վռնդվեն այս երկրից»,- նշեց Մալյանը:

Նա ներկայացրեց, որ հաջորդ նիստին տեղի կունենա իր հարցաքննությունը և տեսանյութերի դիտում կիրականացվի։ Նիստը սեպտեմբերի 16-ին է:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 4-ին «Ռեստարտ» խմբի անդամները հարձակվել էին ՎԵՏՕ շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա՝ իր տան մոտ և փորձել առևանգել։

Հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ռեստարտ» խմբի 6 անդամների՝ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Հրաչյա Խլղաթյանին, Յուրի Ավագյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում