AM | RU
USD
EUR
RUB

ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամը բերել է նաև մարդկային արժեքների խորը ճգնաժամի․ Էլինար Վարդանյան

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Երբ աշխատասենյակը դառնում է առանցքային Սահմանադրական դատարանի գործունեության համար, հասկանալի է դառնում, որ ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամը բերել է նաև մարդկային արժեքների խորը ճգնաժամի։

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակից, նրա բացակայությամբ, իրերը հավաքելու և նրան ուղարկելու փաստի իրավական գնահատականին անդրադառնալ չեմ ուզում։ Դրանից ավելի կարևոր է բարոյական արժեքների դեգրադացիան։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է իջեցված հրահանգը ստիպել մոռանալ մարդկային նորմալ հարաբերությունները, հարգանքը գործընկերոջ նկատմամբ։ Կարելի է իրավական, գաղափարական և բազմաթիվ այլ հարցերում տարաձայնություններ ունենալ, բայց դա որևէ կերպ չի կարող արդարացնել տարրական հարգանքի բացակայությունը։ Չի կարելի իշխանություններին հաճոյանալու համար խախտել էթիկայի բոլոր կանոնները, վիրավորել մի մարդու, ով երկար տարիներ աչքի է ընկել հավատարմությամբ մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներին։

Այդ մասին են խոսում նաև Ալվինա Գյուլումյանի կոռեկտ պատասխանները՝ իր իրերն առանց իր իմացության և առանց իր ներկայության տեղափոխելու վերաբերյալ։ Դա շատ ավելի մարդկային էր, շատ ավելի զուսպ, քան աշխատասենյակը, որպես «արդադատության առանցք» դիտարկողների նկրտումները։ Տիկին Գյուլումյանը չդավաճանեց իր ոճին, իր մարդկայնությանն ու արժանապատվությանը։

Թվում է, թե սահմանադրական արդարադատություն իրականացնողներին պետք է անհանգստացներ ՍԴ-ում տիրող իրական ճգնաժամը, և ոչ թե աշխատասենյակները։ Սահմանադրական դատարանը մատնվել է անգործության։ Սակայն սա բոլորովին այլ, քչերին անհանգստացնող թեմա է։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Լրահոս
Առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ Աշոտ Փաշինյանը դիմում է գրել և դուրս եկել բուհից․ Գեղարվեստի պետական ակադեմիա Բորիս Ջոնսոնը առաջիկա ժամերին հրաժարական կտա Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ինտերում» Հայաստան է ժամանել Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությունը Ոսկու գինը նվազել է, արծաթինը՝ աճել ԵՄ-ն ուշադիր հետևում է ԲԴԽ գործունեությանը. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Սոնա Մնացականյանի հարազատները դիմել են միջազգային կառույցներին. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանն ու թիմն իշխանությունների դեմ դեմարշներ են անում. «Հրապարակ» Հացիկ-Մայիսյան ճանապարհին հրդեհի բռնկմամբ ՃՏՊ է տեղի ունեցել. կան վիրավորներ․ տեսանյութ Երևանի և 9 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Գրպանահատություն՝ 33 համարի ավտոբուսում․ տեսախցիկները տեղադրված են, սակայն միացված չեն Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Փաշինյանի «Հայկական խաչմերուկը» ոչ այլ ինչ է, քան Ադրեջան-Թուրքիա տարանցիկ կապի ապահովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հետ կանչելու մասին Հայաստանում «օրենքով գողեր» են ձերբակալվել Վրաերթի ենթարկված 8 ամսական երեխան մահացել է Ադամը Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացում է ներկայացրել Աշտարակի բանկերից մեկում պայթյուն է որոտացել․ ըստ նախնական տեղեկության՝ կա 1 զոհ և 5 տուժած «Դիմադրություն» շարժումն այսօր հանրային քննարկում կկազմակերպի Ինչու է Վանեցյանի որդին ազատվել բանակից ․ «Հրապարակ» Ով կարող է դառնալ Երեւանի քաղաքապետ․ «Հրապարակ» Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Սահմանն այնքան անպաշտպան է եղել, որ տեղի բանակային կորպուսը որոշել է ականապատել որոշակի հատված. «Հրապարակ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Իշխան Սաղաթելյանը Եվրախորհրդարանում ներկայացրել է «Դիմադրության» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը Հրդեհ` Աբովյան փողոցում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan