NBA. Լեյքերսը հաղթեց Հյուսթոնին, Միլոուկին հետաձգեց Մայամիի՝ եզրափակիչ դուրս գալը և այլ արդյունքներ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: NBA-ի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» հաղթեց «Հյուսթոն Ռոքեթսին»: Հանդիպումն ավարտվեց 117: 109 հաշվով՝ հօգուտ կալիֆորնիացիների: Դիմակայության ընդհանուր հաշիվը հավասարվել է՝ 1-1։
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Էնթոնի Դևիսն էր, ով դաբլ-դաբլ ձեւակերպեց՝ 34 միավոր եւ 10 խափանում: Լեբրոն Ջեյմսն իր ակտիվում ունի 28 միավոր: Հարդենը «Ռոքեթսի» կազմում վաստակեց 27 միավոր:
Մյուս կիսաեզրափակչում «Լոս Անջելես Կլիպերսը» զիջեց «Դենվերին»՝ 101։110։ Այստեղ ևս երկրորդ խաղից հետո դիմակայության ընդհանուր հաշիվը հավասար է՝ 1-1։
Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակչի 4-րդ խաղում «Միլոուկին» օվերթայմում հաղթեց «Մայամիին»՝ 118։115։ Այս երկու թիմերի ընդհանուր դիմակայությունում հաշիվը 3-1 է՝ հօգուտ Ֆլորիդան ներկայացնող ակումբի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում