Վրաստանի եվրոպական ուղին այլընտրանք չունի. Իվանաշվիլի

Վրաստանի եվրոպական ինտեգրացումն այլընտրանք չունի, Բաթումում հայտարարել Է երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ բացելով միջազգային խորհրդաժողովը, հաղորդում Է «Գրուզիա Online»-ին:

Բաթումում աշխատանքն Է սկսել «ԵՄ-ի արեւելաեվրոպական գործընկերները – Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ» միջազգային խորհրդաժողովը:

«Զարգացման եվրոպական ուղին ընտրել Է ողջ վրաց ժողովուրդը, եւ սա քաղաքական ինչ-որ մի ուժի ընտրությունը չԷ: Վրաստանը եվրոպական երկիր Է եւ ցանկանում Է Եվրոպայի մաս դառնալ, այլ ընտրություն չկա»,-ասել Է նա:

Իվանիշվիլին ընդգծել Է, որ անցյալ տարվա հոկտեմբերին ընտրությունների ճանապարհով իշխանության եկած նոր կառավարությունը մտադիր Է կառուցել եվրոպական տիպի ակտիվ ժողովրդավարական հասարակություն:

Վրաստանի վարչապետը Եվրոպային խոստացել Է ամենաազատ նախագահական ընտրություններն անցկացնել երկրի պատմության մեջ: Նա նաեւ հայտարարել Է, որ Վրաստանում կպաշտպանվեն բոլոր փոքրամասնությունների իրավունքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում