Բելառուսի ընդդիմությունը շարունակի աշխատել առանց ղեկավարի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհուրդը կշարունակի աշխատել առանց ղեկավարի: Կազմակերպությունը հաստատել է գործունեության նախորդ գերակա ուղղությունները՝ դադարեցնել բռնությունը և հանցագործներին պատասխանատվության ենթարկել, քաղբանտարկյալներին ազատ արձակել և ստեղծել նոր արդարադատություն, փոխանցում է news.ru-ն։
«Շատերն անհանգստացած են այն հարցով, թե ինչպես կգործի խորհուրդը առանց նախագահի։ Կարևոր է ֆիքսել, որ Համակարգող խորհուրդը շարունակում է աշխատել», – ասվում է խորհրդի տարածած հաղորդագրությունում։
Համակարգող խորհուրդը շեշտել է, որ իր կազմը մնալ է նույնը, թեև գրեթե բոլոր անդամները նախօրեին Բելառուսի անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվել են: Ընդդիմադիրները կասկածվում են անօրինական գործունեության մեջ: Նրանց մի մասին հաջողվել է հեռանալ հանրապետությունից:
Երեկ բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան նախնական կալանքի կենտրոնից տեղափոխվել է Մինսկի մարզի Ժոդինո քաղաքի թիվ 8 բանտ: Սեպտեմբերի 9-ից նա գտնվում էր Մինսկի 1-ին բանտում: Նա համարվում է կասկածյալ՝ իշխանության բռնազավթման փորձ կատարած քրեական գործով: Նրան սպառնում է երկու-հինգ տարվա ազատազրկում:
Բելառուսում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են նախագահական ընտրությունների օրվանից ՝ օգոստոսի 9-ից: Փողոցային երթերի մասնակիցները կարծում են, որ կեղծվել են քվեարկության արդյունքները, որոնց համաձայն ընտրություններում հաղթել է երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում