AM | RU
USD
EUR
RUB

Անթաքույց փորձում են կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակութային և արժեքային տարրերը. Ավետիք Չալաբյան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookԵրեկ առավոտյան մեր կուսակցության մի խումբ անդամներ բողոքի ակցիա անցկացրեցին ընդդեմ Կառավարության կողմից տարվող կրթա-մշակութային քաղաքականության։

Թեև վարչապետը և ԿԳՄՍ նախարարը վերջին օրերին փորձում են ներկայացնել, որ իրենք իրականացնում են բարեփոխումների քաղաքականություն, որը բախվում է «հետադիմական ռեակցիայի», իրականությունը այն է, որ ոլորտում որևէ շոշափելի բարեփոխումներ վերջին երկու տարիների ընթացքում չկան։

Փոխարենը անթաքույց փորձ է կատարվում կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակույթային և արժեքային տարրերը, կոշտ քաղաքական վերահսկողություն հաստատել հանրային կրթական հաստատությունների նկատմամբ, նրանցից դուրս մղել անհամաձայն մտավորականներին և մասնագետներին։ Այս իշխանությունը, որն իր նախորդներին անընդհատ մեղադրում է հակաժողովրդական քաղաքականության մեջ, կրթա-մշակութային ոլորտում ամենաիսկական հակաժողովրդական քաղաքականություն է իրականացնում, և պատահական չի, որ դրա դեմ այդպիսի լայնընդգրկուն բողոքի ալիք է բարձրացել, առաջին հերթին հենց ոլորտի ներկայացուցիչների կողմից։

Մենք ոչ միայն անմասն չենք այդ բողոքից, այլև հետևողական պայքարելու ենք՝ իրական կրթական բարեփոխումների համար, ազգային հենքով և առաջադիմական, մրցունակ կրթական համակարգ ձևավորլու նպատակով։

Մենք արդեն մեր մասնավոր հիմնադրամների միջոցով այդ փորձն ունենք, մեր անդամների և աջակիցների կողմից նախաձեռնված կրթական ծրագրերը լավագույններից են երկրում, և ի տարբերություն գործող իշխանության, որի համար կրթական ոլորտը «որբի գլուխ է»․ մենք գիտենք, թե ինչպես է պետք արդիականացնել կրթական համակարգը, ինչպես է պետք համատեղել ազգայինը համամարդկայինի և առաջադիմականի հետ, ինչպես է պետք դաստիարակել ժամանակակից հայ անհատ, որի արմատները կլինեն հարազատ հողում, իսկ սաղարթը կտարածվի դեպի ողջ աշխարհը։

Մենք մրցունակ ազգային կրթության համար այս պայքարը սկսել ենք դեռ առնվազն մեկ տասնամյակ առաջ, և շարունակելու ենք ևս տասնամյակներ, այդ ճանապարհին կլինեն բազմաթիվ գործողություններ՝ կոնֆերանսներ, բողոքի ակցիաներ, հացազրույցներ, բայց և նոր կրթօջախների հիմանդրումներ, նոր կրթական ծրագրերի մշակումներ, տարբեր նորարարական փորձարկումներ՝ անընդհատ արդիականացնելու մեր կրթությունը։ Մինչ այդ, կիսվում եմ երեկվա ակցիայի որոշ պահերով, բոլորիդ լավ օր ու վճռական տրամադրություն եմ ցանկանում՝ կերտելու մեր ազգային պետությունը։

 

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ

Լրահոս
Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան (տեսանյութ) Թուրքամետ վարձկանների հրամանատարն ասել է, որ իրենք Ադրբեջանում կռվում են ընդդեմ ռուսների Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան Կրեմլում մեկնաբանել են Թրամփի՝ ԼՂ-ում հրադադարի մասին հայտարարությունը «Հույս ունենք, որ Անկարան կկատարի Սուրբ Սոֆիայի հարցով ստանձնած պարտավորությունները». Լավրով Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով Ավստրիան դադարեցրել է թուրքական Bayraktar անօդաչուների համար մասերի մատակարարումը․ Der Standard Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում «ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանքի չունի»․ Պեսկով Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել. ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների ճամբարին Իսրայելը սիրիական և լիբանանյան սահմանների երկայնքով պատերազմի մոդելավորմամբ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Թուրքական ապրանքների բոյկոտն ընդլայնվում է մերձարևելյան երկրներում Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ադրբեջանական կողմի հայտարարությունները ունեն ակնհայտ սադրիչ բնույթ. Շուշան Ստեփանյան Լավրովը Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունն ի շահ կրակի դադարեցման և բանակցությունների վերսկսման Կորոնավիրուսից մահացած 16 պացիենտներից ամենաերիտասարդը 55 տարեկան էր Մակրոնի պատասխանն Էրդողանին․ Մեր պատմությունը բռնապետություններին ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է Ֆրանսիան մուսուլմանական երկրներից պահանջել է դադարեցնել ֆրանսիական ապրանքների բոյկոտը «ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին»․ կոնգրեսական Ադամ Շիֆ Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ Ադրբեջանը հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. Վահրամ Պողոսյան Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Ժնևում ԻՀՊԿ-ի հրամանատարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ֆոնին երկրի հյուսիս-արևմուտքում զորքեր են տեղակայվել Արցախի ՊՆ. Թշնամական կողմի մեղադրանքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն Ադրբեջանը խախտել է ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը. Շուշան Ստեփանյան Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 26 Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը (տեսանյութ) Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ն` կիրառության մեջ․ ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի գյուղերը. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ավետարանոց գյուղի մատույցներում ՊԲ-ն փորձում է չեզոքացնել ադրբեջանական դիվերսիոն խմբին. Վահրամ Պողոսյան Խոցվել է հակառակորդի հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ) Արևելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը ավելի քան 2 տոննա բժշկական պարագաներ է ուղարկել Երևան ՊԲ-ն գերի է վերցրել հայախոս ադրբեջանցու (Տեսանյութ) ՊԲ-ն ոչնչացնում է թշնամու զրահատեխնիկան (տեսանյութ) Իրանի Զինված ուժերը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan