AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ»․ Երկրի վարչապետն ավելի կարևոր մտահոգություն ունի, քան մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու բյուր խնդիրները

 

«Ժամանակին «լայվերով» «Քաղաքացու հետ զրույցներ» վարող վարչապետը հիմա էլ սկսել է քաղաքացիներին նամակներ գրել, ինչ-որ բացատրություններ տալ։ Լավ է, իհարկե, որ երկրի ղեկավարը հաշվետու է հասարակությանը, սակայն երբ խորանում ես գրառումների բովանդակության մեջ, հաշվետվության տպավորությունը հիմնովին փոխվում է։ Այդ գրառումների հիմնական մասը մեղադրանքներ են, մուննաթ, հոխորտանք, սեփական անսխալականության մեջ համոզվածության արտահայտություններ, անգամ եթե խոսում է սխալներից, ու արտաքուստ թվում է, թե անգամ ընդունում է իր սխալները։ Երեկվա գրառումը, օրինակ, այն մասին էր, որ «իմ սխալն ավելի ճիշտ է, քան ձեր ճշմարտությունը», որովհետև ես, իմ բոլոր սխալներով հանդերձ, հաջողության եմ հասել, իսկ դուք՝ ոչ։

Հերթական անգամ 2018-ի իրադարձությունները սեփականաշնորհելու, այն գերագնահատելու, կատարվածի ազդեցությունից ու տիրույթից դուրս չգալու մասին էր խոսում այդ գրառումը։ Այն մասին, որ երկրի վարչապետն ավելի կարևոր մտահոգություն ունի, քան մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու բյուր խնդիրները։ Այն մասին, որ նա շարունակ հետ է նայում և վերլուծում իր անցած ուղին՝ առաջ նայելու փոխարեն։ Նաև այն մասին, որ ինչ-որ մարդկանց մեղադրանքներն ու կարծիքները մի կողմից այնքան կարևոր են, որ խանգարում են կենտրոնանալ վարչապետի աշխատանքի վրա, մյուս կողմից՝ անընդհատ այդ մարդկանց արձագանքելու, շշպռելու պահանջ ունի մարդը։

Եվ վերջապես այն մասին, որ նա չի դադարում գլխավոր խմբագիր և ընդդիմադիր գործիչ լինելուց, որը կենսական պահանջ ունի մշտապես մեկին թիրախավորելու և իր նեգատիվ հույզերը նրա վրա տեղափոխելու։ Այդ թիրախը մե՛կ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, մե՛կ Հրայր Թովմասյանը, մե՛կ Գագիկ Ծառուկյանը, մե՛կ Արթուր Վանեցյանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան (տեսանյութ) Թուրքամետ վարձկանների հրամանատարն ասել է, որ իրենք Ադրբեջանում կռվում են ընդդեմ ռուսների Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան Կրեմլում մեկնաբանել են Թրամփի՝ ԼՂ-ում հրադադարի մասին հայտարարությունը «Հույս ունենք, որ Անկարան կկատարի Սուրբ Սոֆիայի հարցով ստանձնած պարտավորությունները». Լավրով Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով Ավստրիան դադարեցրել է թուրքական Bayraktar անօդաչուների համար մասերի մատակարարումը․ Der Standard Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում «ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանքի չունի»․ Պեսկով Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել. ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների ճամբարին Իսրայելը սիրիական և լիբանանյան սահմանների երկայնքով պատերազմի մոդելավորմամբ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Թուրքական ապրանքների բոյկոտն ընդլայնվում է մերձարևելյան երկրներում Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ադրբեջանական կողմի հայտարարությունները ունեն ակնհայտ սադրիչ բնույթ. Շուշան Ստեփանյան Լավրովը Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունն ի շահ կրակի դադարեցման և բանակցությունների վերսկսման Կորոնավիրուսից մահացած 16 պացիենտներից ամենաերիտասարդը 55 տարեկան էր Մակրոնի պատասխանն Էրդողանին․ Մեր պատմությունը բռնապետություններին ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է Ֆրանսիան մուսուլմանական երկրներից պահանջել է դադարեցնել ֆրանսիական ապրանքների բոյկոտը «ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին»․ կոնգրեսական Ադամ Շիֆ Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ Ադրբեջանը հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. Վահրամ Պողոսյան Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Ժնևում ԻՀՊԿ-ի հրամանատարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ֆոնին երկրի հյուսիս-արևմուտքում զորքեր են տեղակայվել Արցախի ՊՆ. Թշնամական կողմի մեղադրանքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն Ադրբեջանը խախտել է ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը. Շուշան Ստեփանյան Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 26 Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը (տեսանյութ) Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ն` կիրառության մեջ․ ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի գյուղերը. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ավետարանոց գյուղի մատույցներում ՊԲ-ն փորձում է չեզոքացնել ադրբեջանական դիվերսիոն խմբին. Վահրամ Պողոսյան Խոցվել է հակառակորդի հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ) Արևելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը ավելի քան 2 տոննա բժշկական պարագաներ է ուղարկել Երևան ՊԲ-ն գերի է վերցրել հայախոս ադրբեջանցու (Տեսանյութ) ՊԲ-ն ոչնչացնում է թշնամու զրահատեխնիկան (տեսանյութ) Իրանի Զինված ուժերը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan