Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ

Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՍահմանադրական դատարանի աշխատակազմ հերքում են լուրն այն մասին, թե Հրայր Թովմասյանն աշխատանքի չի ներկայանում։

«Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիս ամսին տրամադրված արձակուրդից վերադառնալուց հետո պարոն Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին (օգոստոսի 7, 18, 25, սեպտեմբերի 1, 15, 18), ուստի, նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,– հայտնում են ՍԴ-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում