AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ»․ Ժամկետներում չեն տեղավորվում․ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետքերով

 

«Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով մեկ անգամ արդեն փոփոխվել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետները, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հանձնաժողովը կարծես թե չի հասցնում այդ ժամկետում ավարտել աշխատանքները ու ներկայացնել հայեցակարգը: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի փետրվարի 12-ի հրամանով՝ ստեղծվել էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է գործունեությունը սկսելուց հետո՝ եռամսյա ժամկետում, մշակեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացներ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Սակայն հաշվի առնելով մարտի 16-ից Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը՝ որոշում կայացվեց փոխել ժամկետները, և սահմանվեց, որ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչև 2021 թվականի հունիսի 30-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։

Եվ, ահա, չնայած 16 հիմնական անդամից բաղկացած հանձնաժողովն արդեն նիստեր անցկացնում է, սակայն ոչ ինտենսիվ կերպով, և փետրվարից մինչև այժմ երեք հարցի վերաբերյալ է քվեարկություն արել և այն ներառել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում. դրանք են՝ կառավարական խորհրդարանական համակարգի պահպանում, կայուն մեծամասնության վերացում և Գերագույն դատարանի ստեղծում:

Ընդ որում, եթե մյուս երկու որոշումները հեշտ են կայացվել, ապա վերջին որոշումը կայացվել է մեկ ձայնի տարբերությամբ: Իսկ այժմ, մեր տեղեկություններով, օրակարգում գլխավոր դատախազին նոր լիազորություններով օժտելու հարցն է: Հետաքրքիր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 18-ի որոշմամբ՝ հանձնաժողովի աշխատանքներից 3 և ավելի անհարգելի բացակայություն ունեցող անձին կարող են հեռացնել հանձնաժողովից: Սա ևս պատահական չէ, քանի որ յուրաքանչյուր ուրբաթ նախապես նախատեսված նիստերը հաճախ չեն կայանում հանձնաժողովների անդամների զբաղված լինելու կամ նիստերին չներկայանալու պատճառով»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Մի քանի օջախային տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել․ Իշխան Սաղաթելյան ՀՀ նախագահը հանդիպել է ԵԽ նախագահի հետ Հայտնի է վերջին 24 ժամում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվում մահացած սիրիացի վարձկանների թիվը Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների «Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա Conflict Intelligence Team-ը հաստատել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվող սիրիացի վարձկանների առկայությունը Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը. ԱՄՆ Պետքարտուղար Ռուսական օդուժը հզոր հարված է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորման դիրքերին Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչումը անհավանական ժանրից չէ. Վիենի փոխքաղաքապետ (տեսանյութ) Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա ՊԲ-ն հրապարակել է ևս 62 զոհի անուն Թուրքական ուժերը դուրս են եկել Սիրիայի հյուսիսում խոշորագույն ռազմակայանից. Al Monitor Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ ԼՂ-ն Մակրոնից ճանաչում է սպասում. Свободная Пресса-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրել Ինչպես է Արցախի զինուժը խոցում հակառակորդի ստորաբաժանումն ու ստիպում նահանջել (տեսանյութ) Հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը․ Արման Մուսինյան Հակառակորդի կորուստների վերջին տվյալները Մենք նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին. վարչապետի հարցազրույցը IRNA-ին Իրանն օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ է սկսել Վարդան Ոսկանյան. Իրանի ներսում պանթյուրքական բաշիբոզուկների ծպտյալ խմբերի զգալի մասը «փուռն են գնացել» Ռուսաստանի համար ժամանակն է վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ․ realtribune.ru Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով հարցազրույցից Երեք շաբաթում մեր հայրենակիցները Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել․ ՊՆ մամուլի խոսնակ Գերմանիայում ՀՀ դեսպան. Արցախի ժողովրդի անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է ԵԱՏՄ-ից հումանիտար, առողջապահական և ռազմական նպատակով պետությանը հանձնվող ապրանքների ներմուծումը կազատվի հարկերից Մոսկվայում Զոհրաբ Մնացականյանը հանդիպում կունենա Սերգեյ Լավրովի հետ․ ԱԳՆ Երևանում հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահները ԱՄՆ-ն մտադիր է իր զորքերն ավելի մոտեցնել ՌԴ սահմաններին. Военное Обозрение «Մեդիա պաշտպան»-ն անթույլատրելի է համարում պատերազմական այս օրերին ներքին լարում ստեղծելու ցանկացած փորձ Ալիևն արդեն մի քանի օր է՝ գտնվում է Թուրքիայում․ Волна Каспия Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1836 դեպք Իսրայելը Սիրիայի հարավում հարձակվել է իրանամետ աշխարհազորայինների վրա. լրատվամիջոցներ Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում. Արցախի ՊՆ Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում. ԱԻՊԾ Քաղաքացիները ակցիա են անում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց. ՈՒՂԻՂ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Կոտայքում Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի ինքնաթիռ․ ՊՆ մամուլի խոսնակ Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan