Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով

Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով։

Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։

«Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի» համատեղ ջանքերով սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով»,-ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև լուսանկարներ են հրապարակվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում