Տրամադրությունս բարձ ա, Ծառուկյանին ինչ ա եղել, հարց չկա, թող կալանավորեն. Գագիկ Ծառուկյան

Տրամադրությունս բարձ ա, Ծառուկյանին ինչ ա եղել, հարց չկա, թող կալանավորեն. Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.amՇատ լավ, շատ բարձր, Ծառուկյանին ինչ ա եղել: Այս մասին դատարանի մոտ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի տրամադրությամբ է եկել դատարան:

Այս պահին դատարանը քննում է Ծառուկյանի խափանման միջոցի հարցը:

Հարցին՝ մտավախություն չունի արդյո՞ք, որ կկալանավորվի, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց, որ ինքը խոսում է իր երկրի, ժողովրդի, սոցիալական քաղաքական ծանր վիճակի մասին. «Ես ասել եմ, որ երկրի, ժողովրդի վիճակը շատ ծանր է: Տեսնում եք, որ ամբողջ աշխարհում գոնե մեկ պետություն չկա, որ աջակցի Հայաստանին: Պետք է ուղղել, թե չէ ավելի վատ է լինելու: Հունիսից հետո ավելի վատ է եղել: Այս մոտեցումներով, այս կառավարության կազմով լավ չի կարող լինել քանի որ մարդիկ անփորձ են»:

«Ինչ ասել եմ, իմ ասածի տերն եմ, ժամանակը ցույց կտա: Եթե Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, աշխատավարձը կբարձրանա, ուսման վարձը կպակասի, ներդրումները շատ կլինեն, հարց չկա: Ես ինչ ասել եմ, իմ սկզբունքների տերն եմ»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում