AM | RU
USD
EUR
RUB

Կասկադում քանդել են բեյրութահայի 5 տարվա սրճարանը (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.m Կասկադում քանդել են բեյրութահայ Ռազմիկ Խաչատուրյանի 5 տարվա սրճարանի դրսի հատվածը: Tert.m-ի հետ զրույցում Ռազմիկ Խաչատուրյանը պատմել է դեպքի մանրամասները:

Ըստ նրա՝ երեկ ինչ որ եղավ, շատ տարօրինակ էր, քաղաքապետարանից եկել էին քանդելու: «Ես ասացի, այստեղ սրճարանի մի մասը, երբ սարքել եմ, թուղթ ունեմ, որը տրված էր ինձ թաղապետարանի կողմից, և այդ թղթում ասվում էր՝ ոչ մի արգելք չկա նախագծով կարող եմ սարքել: Ես իրենց ուղարկել էի, ինձ ասացին՝ սարքի: Անցած տարի 2019 թվականի հունիսի 9-ին ես սարքել եմ, փետրվարին ամառվա սեզոնի համար պետք է դիմեինք բացօթյա տարածքի համար, ինձ ասացին՝ քեզ թույլտվություն չենք տա: Ասացի՝ ինչո՞ւ, պատասխանեցին՝ անօրինական է: Ես էլ ասացի՝ անցած տարի աշխատել եմ, այս տարի ի՞նչն է փոխվել: Ասացին՝ պետք է քանդվի: Մարտին սկսվեց կորոնավիրուսի հետ կապված վիճակը, մնացինք մինչև մայիս, մայիսի 4-ից սկսեցինք աշխատել: Մեկ շաբաթ հետո եկան, ասացին՝ պետք է քանդես»,- պատմեց նա:

Ռազմիկ Խաչատուրյանը նշեց, որ ինքը պատճառի մասին է հարցրել ու այդպես ձգձգվել է, երեկ էլ 30-40 հոգի առանց զգուշացնելու եկել են ու սկսել քանդել՝ հայտնելով, թե քաղաքապետարանից են:

«Հարցրի՝ ըստ իրենց իմ ունեցած թուղթը ուժ չունի՞, իմ երկրի զինանշանով թաղապետարանից եկած թուղթը ինչպե՞ս կարող է ուժ չունենալ, հարցրի նաև՝ լավ, անցած տարի ինչո՞ւ չեկան քանդելու, ասացին՝ հիմա են քանդելու»,- ներկայացրեց նա:

Ռազմիկ Խաչատուրյանը նաև ասաց, որ խնդրել է, որպեսզի թողնեն ևս մեկ ամիս աշխատի և հոկտեմբերի 31-ին անձամբ ինքը քաղաքապետարանի մարդկանց հետ միասին կքանդի, միայն մեկ ամիս թողնեն աշխատեն, որովհետև վեց ամիս է՝ գործ չեն ունեցել:

«Խնդրանքս չընդունեցին. չեմ կարող արդար չլինել: Կային մեջները հարգանքովները, կային այնպիսիները, կարծես՝ ես իրենց թշնամին էի: Սա չեմ ընդունում: Պաշտոնյայի անունը չեմ հիշում, ասում եմ՝ եղբայր, եկել ես տանս մի մասը քանդում ես, դեմքիս նայելով ասում է՝ դու դրսից եկել ես իմ տան մեջ կանաչապատումը քանդել ես: Այսինքն՝ ինձ ասում է՝ դու դրսից եկել ես ու իմ տան մեջ.... սա ո՞ւմ տունն է, ես հայ եմ, ունեմ հայկական ազգություն, այս ի՞նչ խոսակցություններ են, մյուսին սուրճ եմ հյուրասիրում, ասում են՝ մեջը թույն ես դրել: Սրան ենք հասե՞լ, չգիտեմ ինչ ասեմ»,- հայտնեց նա:

Ասածս էր, որ մեկ ամսից ավել աշխատեմ հարկերս ավելի պետք է վճարեմ, ՀԴՄ-ներն ավելի կլինեն, թողեն աշխատենք: «Ասացի իմ աշխատողները գան քանդեն, չսպասեցին ու քանդեցին: Ու մի շոու էին սարքել այստեղ, որի կարիքը չար: 30-40 հոգով եկել էին այստեղ, հարցրի՝ գործ չունե՞ն, երեք աշխատող էին քանդողները, մնացածն ինչո՞ւ էին եկել, այդ շոուն ինչի՞ համար էր, ի՞նչ էր»,- պատմեց Ռազմիկ Խաչատուրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
Ռուս լրագրողի «Անկոտրում Արցախ» ֆիլմը Պայթյուններ են որոտացել Ազովի ծովում տեղակայված ռուսական լցանավում Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և Թաղավարդ համայնքը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են թշնամական հերթական անօդաչուն Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին Զ. Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ (տեսանյութ) ԱՄՆ-ն Գերմանիայում գաղտնի զորավարժություններ է անցկացրել ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական հայտարարությունը Թշնամին ունի 6614 զոհ. ինֆոգրաֆիկա Եգիպտոսի նախագահ. Էրդողանի հովանավորյալ ահաբեկիչները կարող են խնդիր դառնալ Հունաստանի համար Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին Ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով. ԱՀ ՄԻՊ Հասցեական կրակով նպաստել են թշնամու առաջխաղացման փորձերը կանխելուն, խոցել են տանկեր Հրապարակվել են Արցախի պաշտպանության համար զոհված ևս 36 զինծառայողների անունները Պենտագոնը С-400 համակարգի փորձարկումից հետո Թուրքիային «լուրջ հետևանքների» նախազգուշացում է արել Սա էլ մեր պատասխանն է․ Վահրամ Պողսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում այսօր տեղի ունեցած պսակադրության մասին (տեսանյութ) Դժվար պահերն անցել են, թշնամին օդային գերակայություն այլևս չունի․ Արկադի Տեր-Թադևոսյան Գիշերը թշնամական ուժերը Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա «Սմերչ» հրթիռներ են կիրառել, նյութական վնասները շատ են (լուսանկարներ) Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկել արցախյան ռազմաճակատ. Wargonzo Արցախի ՊԲ-ն ներկայացրել է թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացման հերթական տեսանյութը Այսօր Սիդնեյում բազմամարդ երթ կանցկացվի հանուն Արցախի ճանաչման Ադրբեջանը, կիրառել է Պոլոնեզ տիպի հրթիռներ․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ) Վաշինգտոնում Ադրբեջանին ճնշել են՝ հրադադար հաստատել «Ժողովուրդ»․ Ծաղկաձորում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի «Ժողովուրդ»․ Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Հայաստանի Հանրապետություն». Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում․ ՊՆ մամուլի խոսնակ Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները Նոր կադրեր՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից (տեսանյութ) Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 24 Պոմպեոն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին «Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ Մարտունին ռմբակոծվում է․ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. Տեղեկատվական կենտրոն ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Մնացականյանը՝ Պոմպեոյին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan