AM | RU
USD
EUR
RUB

Ֆրանսահայ բժիշկը ահազանգում է․ թույլ չեն տալիս՝ դեղերը հասնեն Արցախ

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Hraparak.am: Ֆրանսահայ հայտնի բժիշկ Ժան Միշել Էքերյանը «Հրապարակին» ուղարկել է մի տեսանյութ, որում ցույց է տալիս մի քանի արկղ դեղորայք, որոնք պիտի հասնեին Հայաստան,ապա ուղարկվեին Արցախ, սակայն հետ են ուղարկվել Ֆրանսիա և ինքը ստիպված է դրանք թափել։ Մեզ հետ զրույցում Էքերյանը խորը ափսոսանքով էր պատմում, թե ինչպես է Ֆրանսիայում դեղորայք ու բժշկական սարքավորումներ հայթայթում, հաճախ խնդրում տեղական կազմակերպություններին, որ օգնեն Հայաստանին ու Արցախին, մի մասն էլ ինքն է գնում, սակայն դրանք Հայաստան չեն հասնում մաքսային ծառայության պատճառով, որոնք 2-3 ամիս դեղերը պահում են,ապա հետ ուղարկում, երբ դրանց պիտանելիության ժամկետները արդեն լրացած են լինում։ Էքերյանի խոսքով՝ դեղերն ու սարքավորումները Հայաստան է ուղարկում «Հայմեդ» միության և Ֆրանսիայի հիմնադրամի անունից, հաճախ ինքն էլ է իր հետ բերում և օդանավակայանում միանգամից ձեռքը բռնում են, ապա առանց որևէ շահագրռվածության ձգձգում մինչև դեղերի ժամկետի ավարտվելը․

«Ես կուղարկեմ «Հայմեդ» միության անունով և Ֆրանսիայի հիմնադրամի անունով, բայց ընդհանրապես ես այդ դեղորայքների մասին որ ասում եմ, ես ինձի հետ տանում եմ, և ինձի կբռնեն։ Երբ իջնում եմ ինքնաթիռեն, ինձի անմիջապես կբռնեն։ Անոնք, որոնք կղրկենք, ավելի շատ բժշկական սարքավորումներ են, դեղեր էլ կան, բայց արդեն Ֆրանսիայի հիմնադրամի անունով, և պետք է, որ հիմնադրամի ներկայացուցիչ մը Երևանեն ինքը գա և վերցնե։ Ես Ֆրանսիայի հիմնադրամի բժշկական հարցերով խորհրդատուն եմ։ Երբեմն Արցախի համար կուղարկեմ, Արցախի ներկայացուցիչը կուգա ,կփորձե վերցնել։ Երբ ինձ հետ բերում եմ, օդանավակայանում անմիջապես ձեռքիս կբռնեն ամեն ինչը։ Նախ «սքաներով» կանցնի, ապա իրենք կանդրադառնան, որ 2 տուփեն ավելի պիտի չըլլա, կամ Արցախի առողջապահության նախարարությունը լուր կուտա, որ ինձի սպասում են, և այնադեն կսկսին։ Ամիսներով կպահեն, նույնիսկ Երևանում Արցախի ներկայացուցիչը, հարգելով օրենքները, կմտնինք «Կարգո»-ին մեջը, այդտեղ խնդիրները կսկսին և չգիտենք, թե երբ պիտի այդտեղեն դուրս գանք։ Նույնիսկ եթե այդտեղ շուտ անհրաժեշտ դեղորայքներ ըլլան, բնավ մեկը շահագրգռված չէ, դանդաղորեն, ծույլորեն կքննարկեն, կասեն, որ 2 շաբաթեն, կամ վաղը կամ մյուս օրը կանենք, և այդպես 3-4 ամիս կտևե։ Այդ դեղերի և սարքավորումների մեծամասնությունը կգնենք հոս, իհարկե, զեղչերով, կամ ես կխոսեմ, որ նվեր ընեն, ամեն բան նախօրոք ղրգված կըլլա, բայց էլի կխոչընդոտեն։ Ուղղակի ամոթ է»,- ասաց ֆրանսահայ բժիշկը։

Էքերյանի խոսքով՝ ինքը մեծ ցավ է ապրում, երբ հայթայթած դեղորայքն ու բժշկական սարքավորումները ,որոնց կարիքը Հայաստանում իր գործընկերն ունեն, այդպես էլ չեն ծառայում իրենց նպատակին, խոսքը տարեկան մոտ 50 հազար եվրո արժողությամբ դեղամիջոցների և սարքավորումների մասին է, որոնց մի մասը ֆրանսահայ բժիշկը ստիպված է լինում թափել․

«30 տարի է, որ ես ազգիս համար կաշխատիմ, ինչպես ուրիշներ, մեր պարտականությունն է բոլորիս օգնել մեր ազգը։ Ադոր մասին բնավ խնդիր չկա, բոլոր անոնք, որոնք շահագրգռված են, տարիներե ի վեր աշխատում են, սակայն մեր աշխատանքը հաճախ կխոչընդոտվի, և այդ խոչընդոտները դրսից չեն, ներսից են։ Մեր առաջին դժվարությունը Հայաստանի մաքսատունն է, այդ մաքսատունը, նույնիսկ հարգելով Հայաստանի օրենքները, այնքան մեզի կխանգարե, որ երբեմն 3-4 ամիս պետք է, որ այդ դեղորայքները, որոնց ցանկը մենք նախորոք ղրկած էինք և պիտանի ժամկետներով և Հայաստանում գրացված, չենք կռնա ներս տանել, ինչը բնավ չնպատեր մեր ժողովուրդին»։

Էքերյանը նաև նշեց, որ արկղերում տեղը խնայելու համար հաճախ տուփերից հանում է դեղերը, և մաքսատանը մի պատճառ էլ դա են բռնում բարեգործական նպատակով Հայաստան ուղարկվող դեղերի մուտքը խոչնդոտելու համար․ Եթե ես ուզենայի խարդախություն ընել, ապա տուփերի մեջ այլ դեղորայք կռնայի դնել, առանց տուփի էլ այդ դեղերի վրա գրված է ամեն բան»,- ասաց Էքերյանը։

Նշենք, որ մենք պաշտոնական պարզաբանման համար դիմել ենք նաև Պետական Եկամուտների կոմիտե, և թեման պահում ենք ուշադրության կենտրոնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս
Ռուս լրագրողի «Անկոտրում Արցախ» ֆիլմը Պայթյուններ են որոտացել Ազովի ծովում տեղակայված ռուսական լցանավում Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և Թաղավարդ համայնքը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են թշնամական հերթական անօդաչուն Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին Զ. Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ (տեսանյութ) ԱՄՆ-ն Գերմանիայում գաղտնի զորավարժություններ է անցկացրել ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական հայտարարությունը Թշնամին ունի 6614 զոհ. ինֆոգրաֆիկա Եգիպտոսի նախագահ. Էրդողանի հովանավորյալ ահաբեկիչները կարող են խնդիր դառնալ Հունաստանի համար Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին Ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով. ԱՀ ՄԻՊ Հասցեական կրակով նպաստել են թշնամու առաջխաղացման փորձերը կանխելուն, խոցել են տանկեր Հրապարակվել են Արցախի պաշտպանության համար զոհված ևս 36 զինծառայողների անունները Պենտագոնը С-400 համակարգի փորձարկումից հետո Թուրքիային «լուրջ հետևանքների» նախազգուշացում է արել Սա էլ մեր պատասխանն է․ Վահրամ Պողսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում այսօր տեղի ունեցած պսակադրության մասին (տեսանյութ) Դժվար պահերն անցել են, թշնամին օդային գերակայություն այլևս չունի․ Արկադի Տեր-Թադևոսյան Գիշերը թշնամական ուժերը Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա «Սմերչ» հրթիռներ են կիրառել, նյութական վնասները շատ են (լուսանկարներ) Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկել արցախյան ռազմաճակատ. Wargonzo Արցախի ՊԲ-ն ներկայացրել է թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացման հերթական տեսանյութը Այսօր Սիդնեյում բազմամարդ երթ կանցկացվի հանուն Արցախի ճանաչման Ադրբեջանը, կիրառել է Պոլոնեզ տիպի հրթիռներ․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ) Վաշինգտոնում Ադրբեջանին ճնշել են՝ հրադադար հաստատել «Ժողովուրդ»․ Ծաղկաձորում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի «Ժողովուրդ»․ Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Հայաստանի Հանրապետություն». Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում․ ՊՆ մամուլի խոսնակ Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները Նոր կադրեր՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից (տեսանյութ) Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 24 Պոմպեոն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին «Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ Մարտունին ռմբակոծվում է․ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. Տեղեկատվական կենտրոն ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Մնացականյանը՝ Պոմպեոյին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan