Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց. ՊԲ
26/09/2020 13:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 330 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ն։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում