Թրամփը նշել է ընտրություններում իր պարտության միակ պայմանը

Թրամփը նշել է ընտրություններում իր պարտության միակ պայմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում եթե պարտվի, ապա ցանկանում է «բարեկամաբար» հանձնել իշխանությունը, բայց նաև նշել է, որ կկորցնի իշխանությունը միայն այն դեպքում, եթե իր դեմոկրատ մրցակիցները խաբեբահությամբ զբաղվեն էլեկտրոնային քվեարկության ժամանակ:

«Մենք կպարտվենք ընտրություններում, միայն եթե նրանք խաբեն: Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք դա անեն: Մեր երկիրը վտանգված է, քանի որ այդ մարդիկ կկործանեն մեր երկիրը, և մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Սա փչոց է, նրանք դա գիտեն, լրատվամիջոցներն էլ գիտեն, թե ինչ կլինի: Եվ դեմոկրատները դրա մասին գիտեն բոլորից լավ: Բայց մենք դա չենք կարող թույլ տալ, եթե ինչ-որ բան տեսնեք, ապա պետք է հայտնեք այդ մասին»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին Վիրջինիա նահանգի աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը:

«Մենք ուզում ենք շատ բարեկամական անցում կատարել, բայց չենք ուզում խաբված լինել: Մենք չենք ուզում հիմար լինել, ասելով՝ այո, այո, իհարկե, եկեք փոխանցենք իշխանությունը, իմանալով, որ նրանք հազարավոր և հազարավոր քվեաթերթիկներով մեքենայություններ են արել: Մենք չենք հանդուրժելու դա»,– հավելել է նախագահը:

Նա հնարավոր է համարում, որ ընտրություններում հաղթողը կարող է հայտնի չլինել նույնիսկ ընտրությունների ավարտից ամիսներ անց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում