ՀԱՊԿ-ը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին

ՀԱՊԿ-ը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հայտարարել են, որ կազմակերպությունը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Կազմակերպությունում նշել են նաև, որ Հայաստանը իրենց չի դիմել օգնության համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում