«Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

«Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, News.amՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից NEWS.am-ը հետաքրքրվել է երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին:

«Այլ մանրամասներ, քան հրապարակվել է, չեմ կարող ներկայացնել»,- ասաց գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը, նշելով, որ հանդիպումը կայացել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում եւ վերահաստատելով, որ այն տեղի է ունեցել ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ:

Հարցին, թե այլ հանդիպումներ Սերժ Սարգսյանն այս օրերին ունեցե՞լ է, գրասենյակի պատասխանատուն ասաց. «ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից իր լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում բոլոր ուղղություններով աշխատանք է իրականացնում` ամենօրյա, ամենժամյա կապի մեջ է Արցախի իր մարտական ընկերների, այնտեղ գտնվող հանրապետականների հետ: «Լույս» հիմնադրամի միջոցով եւս, որի համահիմնադիրը եւ հոգաբարձուների խորհրդի նախագահն է Սերժ Սարգսյանը, զգալի աշխ

Հետևեք մեզ նաև Telegram-ում