AM | RU
USD
EUR
RUB

«Ինչո՞ւ եք մեզ սպանում». Իսրայելի հայ համայնքը վրդովված է հրեական պետությունից Ադրբեջանին զենք մատակարարելու առնչությամբ․ The Jerusalem Post

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԻսրայելի հայ համայնքը վրդովված է հրեական պետությունից Ադրբեջան զենքի մատակարարումների առնչությամբ, Media Line լրատվական գործակալությանը հղումով գրում է The Jerusalem Post պարբերականը։

Media Line-ը զրուցել է Իսրայելում հայկական սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ-ի հետ սերտ կապեր ունեցող պաշտոնյաների հետ:

«Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով խիստ զայրացած ենք Իսրայելի կառավարության վրա։ Դա վնաս է հասցնում ոչ միայն հայ ժողովրդին, այլև իսրայելցի ժողովրդին»,- Media Line-ին ասել է Իսրայելում «Նոյան Տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանը։

Իսրայել-Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կան Տորն, իր հերթին, հայտնել է, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները դադարեցված են:

«Ամեն դեպքում հարաբերությունները բավականին սահմանափակ էին և համեմատաբար թերզարգացած»,- ասել է նա։

Ինչպես նշում է թերթը, մինչ կորոնավիրուսի համավարակի բռնկումը երկկողմ հարաբերություններում դրական միտում է նկատվել։

«Հենց հիմա ոչ մի իրական առևտրային գործունեություն չկա։ Սովորաբար Իսրայելը Հայաստանում մեծ աջակցություն է վայելում։ Բայց հիմա դա հօդս է ցնդում»,-հայտարարել է Ցվի Կան-Տորը:

Նրա խոսքով՝ Հայաստանում «Իսրայելի նկատմամբ շատ զայրույթ կա»:

«Ես խոսում եմ Հայաստանում իմ ընկերների հետ, և նրանք բոլորը մի բան են ասում. «Ինչո՞ւ եք մեզ սպանում»։

 

 

Լրահոս
Ստորաբաժանումների ղեկավարներին տրված են հստակ հանձնարարականներ․ ՊՆ ղեկավար Սահմանափակվում են ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտք ու ելքի իրավունքները. Էլինար Վարդանյան Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը Սիրադեղյանը չի ուզել 72 ժամ ձերբակալվել՝ ՀՀ վերադառնալով. փաստաբանները զբաղվում էին․ 24News Մասիսում ջայլամաբուծարան է հիմնվել (Տեսանյութ) Մահացել է Օզդեմիր Բայրաքթարը Կցանկանայի Հայաստանը դառնա վարպետների երկիր․ նախագահը՝ ամերիկացի լրագրող Նինա Բերլին Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով Կապանի Փելա սարը երկու օր է ադրբեջանցիների վերահսկողության տակ է. Գևորգ Փարսյան Ադրբեջանը պետք է զգույշ լինի և չհայտնվի երրորդ երկրների ծուղակում Ֆեդերիկո Մոնդելչին վերադառնում է Հայաստան. համերգ՝ նվիրված Ազնավուրին և Թարիվերդիևին Եվրոպայում գազի գինն իջել Է մինչև 980 դոլար Ռուսաստանը և Հայաստանը արդյունավետ համագործակցություն են հաստատել. Պուտին Սյունիքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ, հարուցվել է 1 քրգործ Գեղարքունիք ներխուժած Ադրբեջանի ԶՈւ-ն ավելացրել է զինծառայողների քանակը, սպառազինությունը «Բալասանյան» դաշինքը հաղթեց Գյումրիում Դիլիջանում հաղթել է ՔՊ թեկնածու Դավիթ Սարգսյանը Գորիս խոշորացված համայնքում հաղթել է Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Մեղրիում «Բեզպրեդելը» բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին. Տիգրան Աբրահամյան Գյումրիում «Բալասանյան» դաշինքը հաղթում է ՔՊ-ին, երրորդ տեղում «Զարթոնքն» է «Առուշանյան» դաշինքը Շուռնուխում, Բարձրավանում, Որոտանում, Ներքին Խնձորեսկում առաջատար է ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 15,97 տոկոս․ ԿԸՀ Հայության կենսական շահերի զիջումներով հնարավոր չէ հագեցնել Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը Մահացել է Վանո Սիրադեղյանը Բանակի հրամանատարությունը Սեյրան Օհանյանի նկատառումներն արժանացրեց անպարկեշտ պատասխանի Հայրենիքիս սահմանները պաշտպանում եմ 2 որդիներիս հետ, ծառայելը պատիվ է Տանկիստ Դավիթն իր մի քանի ընկերների հետ զոհվեց դավաճանության, հանցագործության հետևանքով Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում է 222 մարդ, սարքերին է միացված 89 պացիենտ «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները միջազգային դատարանում ավարտվել են Արցախի և Հայաստանի ընդդիմադիր խմբակցությունները խորացնում են համագործակցությունը Դալար գյուղում 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո հրկիզել են սպանողի տունը ՀՔԾ-ն թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստան Կեղծ խաղաղասիրություն քարոզողները նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի․ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ ՊԲ-ն հերքում է, Արթուր Դանիելյանը՝ նոր փաստ հրապարակում Ադրբեջանցիներն արգելափակել են Արցախի 5-րդ ՊՇ մի խումբ հայ զինվորների
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan